00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվիԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ անդամի թեկնածու«Սիրո ամառ»՝ ի պատիվ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի (լուսանկարներ) Օդերևութաբանները Հայաստանում կարկուտ են կանխատեսումՀայ մարզիկները ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ Հնարավոր է՝ Կարո Եղնուկյանն ազատ արձակվիՀամաներման վերաբերյալ որոշում կարող է կայացնել Վարչապետը. Նախագահ Ալեքսանդր Արզումանյանը շահել է Հայաստանի դեմ դատը. նրան կհատկացնեն 2500 եվրոԼիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պաշտոնապես Անդրես Ինիեստան նոր ակումբ ունի (լուսանկար)

Մարդիկ վախեցած են...

Հայաստանի` օրեցօր վատթարացող տնտեսական վիճակի մասին տեղյակ են բոլորը: Ընդ որում` երկրաչափական պրոգրեսիայով անկում ապրող տնտեսության իրական վիճակի մասին ռեալ պատկերացում ձեռք բերելու համար բնավ էլ անհրաժեշտ չէ տնտեսագիտական վերլուծություններ կարդալ կամ մասնակցել հատուկ գիտական սեմինարների. բավական է ընդամենը փողոց դուրս գալ (հատկապես խոսքը վերաբերում է մարզային բնակավայրերին), որպեսզի պարզ դառնա, որ Հայաստանի տնտեսության զարգացման մասին բոլոր հավաստիացումներն ընդամենը ժողովրդական բանահյուսության ժանրից են, իսկական հեքիաթ` որևիցե կերպ իրականության հետ առնչություն չունեցող:

Իրականում, սակայն, որքան էլ ստեղծված իրավիճակը ոմանք պայմանավորեն արտաքին ներդրումների բացակայությամբ, որքան էլ ոմանք պնդեն, թե Հայաստանում ստեղծված իրավիճակն ուղիղ արտացոլանքն է աշխարհում ընթացող գլոբալ պրոցեսների և այլն, փաստ է, որ մինչ օրս Կառավարությանը չի հաջողվել ապահովել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ամենատարրական բանը` համապատասխան բիզնես միջավայրը: Ընդ որում` խոսքն առաջին հերթին ներքին ներդրումների մասին է, երբ քաղաքացին, իր ձեռքին ունենալով որոշակի գումար, ամեն կերպ խուսափում է այն սեփական երկրում ներդնելուց, շրջանառելուց ու համապատասխան գումար ստանալուց: Ասվածի մասշտաբայնությունը, թերևս, է՛լ ավելի նկատելի է դառնում, երբ հաշվի ես առնում այն, որ ըստ վերջին տվյալների` Հայաստանի բանկերում ավանդների տեսքով մոտ 1.5 մլրդ դոլար գումար է պահվում, ինչը, բնականաբար, Հայաստանի նման երկրի համար բավական զգալի գումար է:

Հարց է առաջանում` ինչո՞ւ են քաղաքացիները նախընտրում իրենց գումարները «քնեցնել» բանկերում այն պարագայում, երբ կարող էին դրանք ներդնել տնտեսության մեջ: Չհաշված մեր երկրին բնորոշ միանգամայն օբյեկտիվ խոչընդոտները (բնակչության թվի ու եկամուտների կտրուկ նվազում հատկապես վերջին տարիներին և այլն), հիմնական խնդիրը,թերևս, վաղվա օրվա նկատմամբ վստահության պակասը պետք է համարել: Մարդիկ վստահ չեն այն հարցում, թե այսօր տնտեսության այս կամ այն ոլորտում իրենց ներդրած գումարները կկորչե՞ն, թե՞ եկամուտ կապահովեն, չգիտեն` վաղն իրենց, երկրին ի՞նչ է սպասվում, չգիտեն այսօր գործող խաղի կանոնները արդյոք տարիներ հետո ևս արդիական կլինե՞ն,թե՞ ոչ:

Խոչընդոտները թվարկել երկար կարելի է, իհարկե, բայց այն փաստը, որ երկրում փաստացի գումար կա, որը սակայն տնտեսության որևիցե սեկտորում չի ներդրվում, հայրենի կառավարությանը պետք է լրջագույն մտորումների տեղիք տա: Մարդիկ, փաստացի, նախընտրում են ունենալ ցածր, բայց համեմատաբար կայուն եկամուտ, քան դիմել ռիսկի ու կանգնել փաստի առաջ:

Անկայուն մթնոլորտն ու շատերի համար դեռևս անհասկանալի խաղի կանոնները շատ ավելի բացասական հետևանքների էլ են հանգեցնում (կապիտալի արտահոսք և այլն), ու այն, որ նման տեմպերով շարժվելու դեպքում ոչ մի լավ բան ակնկալել չի լինելու, այլևս բոլորին հասկանալի է ու պարզ: Այնպես որ` թո՛ղ որքան ուզում են միլիարդավոր դոլարների հասնող ներդրումների մասին խոսեն. ներդրումներ ակնկալելուց կամ դրանք Հայաստան բերելուց առաջ նախ լավ կլիներ համապատասխան միջավայր ապահովեին ու հետո միայն համապատասխան պրոպագանդա ծավալեին Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս: Եթե կա միջավայր, ապա առանց այդ էժանագին պրոպոգանդայի էլ կապիտալը կհոսի Հայաստան: Կարող եք չկասկածել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 4910 անգամ
Լրահոս
24 Մայ
Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվիԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ անդամի թեկնածու«Սիրո ամառ»՝ ի պատիվ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի (լուսանկարներ) Օդերևութաբանները Հայաստանում կարկուտ են կանխատեսումՀայ մարզիկները ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ Հնարավոր է՝ Կարո Եղնուկյանն ազատ արձակվիԱրջի ձագերը բաց են թողնվել անտառ (տեսանյութ) Համաներման վերաբերյալ որոշում կարող է կայացնել Վարչապետը. Նախագահ Ալեքսանդր Արզումանյանը շահել է Հայաստանի դեմ դատը. նրան կհատկացնեն 2500 եվրոԼիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պաշտոնապես Անդրես Ինիեստան նոր ակումբ ունի (լուսանկար)ԱԺ պատգամավորը չի կարող Երեւանի ավագանու անդամ լինել. Տարոն Մարգարյանը՝ Ալեն Սիմոնյանին ՔԿ-ն Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացրելՆախարարը՝ դեղերի ներմուծման նոր կարգի մասին ՊԵԿ նախագահը՝ ստվերից եկամուտները հետ բերելու մասին Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին ընթացք կտրվի«Բոսթոն»-ը հաղթեց «Քլիվլենդ»-ին (տեսանյութ)«Երևանը Կին է»․ Նազենի ՀովհաննիսյանՀայկական ավանդական հարսանիք՝ Սյունիքի մարզի ՏաթևումՍիրուն չի. Ալեն Սիմոնյանը պատասխանում է Տարոն ՄարգարյանինՄիլիոնները վերադարձնել բյուջե. այս հարցում կոմպրոմիս չի՛ լինելու ՀԱՊԿ-ում Տիգրան Ուրիխանյանի նախագիծը ներառվել է հանձնաժողովի նիստի օրակարգումՈւՂԻՂ. ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունՍա է ամենակարևոր խնդիրըԲոլոր մարզպետները փոխվելու են. նախարար Յուլյա Սկրիպալի թունավորումից հետո առաջին տեսաուղերձը Հայաստանի Հանրապետության դրոշը ուղարկվել է Միջազգային տիեզերակայան (լուսանկարներ) Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնելՄեկնարկել է աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովը. «Արմենպրես»-ի տնօրենը ելույթ կունենա. ՈւՂԻՂՎերացնել հին ռեժիմի՝ ոչ մի ցմահականի ազատ չարձակելու անմարդկային դոկտրինըՎարչապետը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը Վանեցյանը՝ Տարոն Մարգարյանի դեմ հավաքվող կոմպրոմատների մասինՊաշտոնից ազատվել է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարըԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Սամվել ԲաբայանիՄի քանի միլիարդ ծախսել ենք, սարքերը դրել էնտեղ ու կողպեքը կախել վրանԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի. առաջնահերթությունը կտրվի ՃԿՊԱ լավագույն շրջանավարտներինՏարոն Մարգարյանը Ալեն Սիմոնյանին զրկեց ավագանու մանդատից «Դուք ո՞ւմ եք զեկուցել». Կարապետյանը հունից հանեց ՓաշինյանինՎարչապետը ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակել Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն Այ սա հրաշալի լուր է. Հրանտ Բագրատյան Մովսես Հակոբյանն այսօր կազատվի պաշտոնիցԱղվան Հովսեփյանը կաշառք է ուզումՄխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին«Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք». ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին (տեսանյութ)Սիրուշոն ելույթ կունենա Հանրապետության հրապարակում Մի՞թե Նիկոլի շրջապատում մեկը չկա, որ հուշի՝ սրանք ով ենՕրվա խորհուրդըԱշխարհի ամենահայտնի մարզիկներըԱստղագուշակ՝ մայիսի 24-ի համար
Ամենադիտված