«Բեշիքթաշ»-ն Օզբիլիսի տրանսֆերի հարցում պատրաստ է բանակցությունների
Sport«Բեշիքթաշ»-ը Կազանի «Ռուբին»-ից չի ստացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերի հետ կապված առաջարկ, սակայն ակումբը պատրաստ է նրա տեղափոխության բանակցություններին:
Այդ մասին Championat.com-ի հետ զրույցում ասել է թուրքական ակումբի սպորտային տնօրեն Ալի Նաիբին:
Ավելի վաղ՝ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե «Ռուբին»-ը հետաքրքրված է Օզբիլիսի ծառայություններով: