«Սանտոս»-ի 16-ամյա ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ«Սանտոս»-ի հարձակվող Յուրի Ալբերտոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մանչեսթերյան թիմը և Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր են իրենց ներկայացուցիչներին ուղարկել 16-ամյա ֆուտբոլիստի խաղը դիտելու:
Երիտասարդը հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նախորդ մրցաշրջանում բրազիլական ակումբի երիտասարդական թիմում 51 գոլ է խփել 35 խաղում:
Հաջորդ ամիս ֆուտբոլիստը Բրազիլիայի՝ մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու է ընկերական խաղերի, որոնք կայանալու են Անգլիայում:
Հենց այդ ժամանակ էլ անգլիական ակումբների ներկայացուցիչները կհետևեն նրա խաղին: