«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկը
ՍպորտԹուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը «Ռեալ»-ին 75 մլն եվրո է առաջարկել խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի համար: Սակայն մադրիդյան թիմը մերժել է: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Տեղեկացվում է, որ Զինեդին Զիդանը Կովաչիչին դիտարկում է որպես թիմի հիմանական ֆուտբոլիստ և մտադիր չէ հրաժարվել նրանից:
Նշենք, որ կիսապաշտպանը Մադրիդ է տեղափոխվել 2015թ.-ին՝ 31 մլն եվրոյի դիմաց: