«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հանդերձարանում հիանալի մթնոլորտ է. Սմոլինգ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Քրիս Սմոլինգը խոսել է մանչեսթերյան թիմում տիրող մթնոլորտի մասին և նշել.
«Բարդ է այնպես անել, որ 25 հոգուց բաղկացած կոլեկտիվում յուրաքանչյուրը լավ լինի յուրաքանչյուրի հետ, բայց մեզ մոտ դա ստացվում է:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ում բոլորը ծիծաղում և կատակում են, հանդերձարանում մշտապես երաժշտություն է հնչում, մթնոլորտը հիանալի է: Շատ պատմություններ եմ լսել այլ ակումբների մասին և կարող եմ ասել, որ մեր թիմի բախտը բերել է թիմում տիրող մթնոլորտի հարցում:
Պոգբան, Լինգարդն ու Յանգը շատ ուրախ տղաներ են: «Յունայթեդ»-ի հանդերձարանում մշտապես ծիծաղում են, որովհետև շատ կատակներ են լինում: Յուրաքանչյուրը դրանից հաճույք է ստանում» — Սմոլինգի խոսքը մեջբերում է Metro-ն: