Եթե ինչ-որ մեկը կարծում էր, որ այնքան էլ ուժեղ չեմ ռապիդում և բլիցում՝ հերքեցի այդ տեսակետը. Արոնյան
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում:
Մեկնաբանելով իր ելույթները, շախմատիստը նշել է.
«Եթե ինչ որ մեկը կարծում էր, որ այնքան էլ ուժեղ չեմ ռապիդում և բլիցում, ապա ես հերքեցի այդ տեսակետը»,- Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news.ru-ն:
Շախմատիստը, անդրադառնալով Աշխարհի գավաթին, նշել է.
«Ամեն դեպքում՝ հիմա Թբիլիսիում իմ մրցակիցները լավ կմտածեն, մինչև հիմնական ժամանակում կարճ ոչ-ոքի անելը և հույսը թայ բրեքի վրա դնելը: Դա մեծ մարտահրավեր է ինձ համար, իսկ ես սիրում եմ մարտահրավերներ»:
Աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբերին: