ԻՊ-ը ստանձնել է Սուրգուտում հարձակման պատասխանատվությունը
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում անցորդների վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետեւանքով 8 մարդ վիրավորվել է (այլ տեղեկություններով՝ 7 մարդ):
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնվող AMAQ տեղեկատվական գործակալությանը:
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ի Խանտա Մանսիյսկի վարչությունից հայտնել էին, որ ահաբեկչության վարկածը որպես հիմնական են դիտարկում: