Ողբերգական վթար՝ Հնդկաստանում. կա 20 զոհ
Emergency CaseՀնդկաստանի Ութա-Պրադեշ նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, առնվազն 20 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ 150 մարդ վնասվածքներ է ստացել:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսային Խաթոլի քաղաքում շաբաթ երեկոյան: Ռելսերից դուրս է եկել Պուրիից Հարդվար ուղևորվող գնացքի 6 վագոն: