Մխիթարյանը՝ հաղթանակի մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Սուոնսի»-ի նկատմամբ հաղթանակը (4:0), որում կիսապաշտպան երկու գոլային փոխանցում է կատարել:
«Հանդիպումը բարդ էր, մանավանդ առաջին խաղակեսում: Արեցինք այն ինչ պետք է անեինք: Երկրորդ խաղակեսում ավելի հեշտ էր, քանի որ մրցակիցը ևս մեկ խաղացող դաշտ դուրս բերեց պաշտպանությունում և մեզ համար ավելի շատ տարածություն թողեց: Հաջողության բանալին թիմային ոգին էր: Պետք է նշել նաև, որ մեր բախտը մի փոքր բերում է գոլային պահեր ստեղծելու հարցում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BBC Sport-ն: