Մուսուլմանները Բարսելոնայում բողոքի ցույց են կազմակերպել ահաբեկչության դեմ
ԱշխարհԲարսելոնայում բնակվող մուսուլմանները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ ահաբեկչության:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, այս որոշումը մուսուլմանները կայացրել են օգոստոսի 17-ի ահաբեկչական հարձակումից հետո: Բողոքի ակցիային մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել:
Ցուցարարներն անցել են Լա Ռամբլա փողոցով՝ «Մենք մուսուլմաններ ենք, ոչ թե ահաբեկիչներ» գրությամբ պաստառներով: