Մոսկվայում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևայի հուղարկավորությունը
РоссияՌԴ դերասանուհի Վերա Գլագոլևային վերջին հրաժեշտի արարողությունից հետո հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկոե գերեզմանատանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին մահացել է 61 տարեկանում Գերմանիայում երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո: Շաբաթ հարյուրավոր մարդիկ են եկել դերասանուհուն վերջին հրաժեշտը տալու Կինոյի տանը: Նրանց թվում են եղել նաև դերասաններ և արվեստի այլ գործիչներ: