Իրանն ու Թուրքիան կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայում
ИранԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայում կռվող ահաբեկչական կառույցների դեմ։ Այս մասին նա հայտնել է Հորդանան այցից առաջ՝ օդանավակայանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը:
Էրդողանը չի հայտնել գործողությունների մեկնարկի ժամկետը, ինչպես նաև չի նշել, թե որ ահաբեկչական կառույցները կհայտնվեն Իրանի ու Թուրքիայի թիրախում այս անգամ:
Թուրքիայի նախագահը նշել է, որ հարցի շուրջ բանակցությունները տարվել են Իրանի ԶՈւ-ի ԳՇ պետի՝ Անկարա այցի ընթացքում, հարցը գտնվում է քննարկման փուլում: