Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր
SportՀայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը նվաժեց Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալ:
Թայբեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի մարմնամարզության օղակների եզրափակչում Թովմասյանը հավաքեց 15.025 միավոր:
Հայ մարմնամարզիկին 14.958 միավորով հաջորդում է Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Չոլակը:
Օգոստոսի 23-ին Ունիվերսիադայում պայքարի մեջ կմտնի նաև Արթուր Դավթյանը` արդեն հենացատկերի վարժությունում: