Խոշոր ավտովթար Լոռու մարզում. քրեական հետախուզության օպերլիազորը թունելում Nissan-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունելի մեջ բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Թորոսյանի վարած Nissan մակնիշի 25 GG 525 համարանիշի և Լոռու մարզի Գյառգյառ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վալերիկ Շահվերդյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 DՏ 174 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ն. Թորոսյանն ու նրա ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 59-ամյա Վարուժան Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ն. Թորոսյանն աշխատում է Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վիրավոր Վ. Թորոսյանը նրա հայրն է։