Աթաթյուրքին «մասոն» անվանած փորձագետին ձերբակալել են
ԹուրքիաՍոցցանցերում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքին «մասոն» անվանելու պատճառով ձերբակալվել է փորձագետ Էրդալ Քայան:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Փորձագետին մեղադրանք է առաջադրվել «Աթաթուրքի հիշատակը վիրավորելու» հատկանիշներով:
Վերջին շրջանում Քեմալ Աթաթյուրքին վիրավորելու, նրա արձանների վրա հարձակում գործելու դեպքերը բավականին հաճախակի են դարձել:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում օգոստոսի 21-ին երիտասարդը հարձակվել էր Աթաթյուրքի արձանի վրա և մուրճով վնասել այն:
Արձանի վրա հարձակված Իբրահիմ Յեշիլը տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք:
Երիտասարդը հարցաքննության ժամանակ նշել էր, որ Աթաթուրքը հեթանոս է, և ինքն արձանի վրա հարձակվել է Ալլահի կամքով:
Հուլիսի վերջին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչ Մեհմեթ Մալբորան հարձակվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնա
Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ: