Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է տարածաշրջանում հաստատել իր անվերապահ հեգեմոնիան: Դիցուք՝ Վրաստանում մի քանի օր է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրություններով պաստառներով։ Ընդդիմությանը զայրացրել է իշխող «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը: Օրի...
Արևմուտքի քավորությամբ գունավոր հեղափոխությունների կամ գեղեցիկ բեմադրված ժողովրդավարական ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժերը և լիդերները սովորաբար չարիք են դառնում սեփական երկրի և հանրության համար։ Խոսենք փաստերով։ Ոչ առանց Արևմուտքի աջակցության Մոլդովայում իշխանության եկավ Մայա Սանդուի ղեկավարած քաղաքական ուժը, ԵՄ–ի հետ տնտեսական կապերը խորացնելով՝ տապալեց տնտեսության հիմնական ճյուղը․ գյուղատնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցել, իսկ ԵՄ մտնելու դեպքում, ըստ փորձագետներ...
Տեղեկություններ են ստացվել, որ այս պահի դրությամբ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված 4 պաշտոնատար անձ կա, որից մեկը արդեն պաշտոնանկ արված Առողջապահության նախարարության ՊԱԳ պետ Ահարոն Բարսեղյանն է, ով համակարգում էր մարզային եւ երեւանյան ԲԿ-ների և այլ բուժհաստատությունների պետպատվերի բաշխումները։ Բերման են ենթարկվել նաև ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, «Ուիգմոր» ԲԿ տնօրեն Զավեն Քոլոյանը եւ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը։ ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն նաև մասնավոր ԲԿ...
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոստիկանների հսկողության տակ գտնվող, նրանց կողմից տեղափոխվող անձին անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով»: Թեմային անդրադարձել է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով․ «Երեկ ապօրինի ձերբակալված Սամվել Վարդանյանին ոստիկանների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձինք դաժան ծեծի են ենթարկել վերջինիս։ Որևէ ...
LՈՒՐԵՐ.com-ին հայտնի է դարձել, թե որ հիվանդանոց են ներխուժել ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները: Այս պահին իրավապահները ներխուժել են Զեյթունում գործող «Ուիգմոր» մանկական նորակառույց հիվանդանոց, որն, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ է փոխկապակցված։ Նկատենք, որ նույն ժամին զուգահեռաբար ԱԱԾ-ն ներխուժել է ու մինչ այս պահը խուզարկություն է իրականացնում նաեւ Առողջապահության նախարարությունում։ ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցված տվյալներով՝ Առողջապահության...