Ի՞նչ են քննարկել Նազարբաևն ու Խաչատուրովը
ОбществоՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ քննարկել է կազմակերպության զարգացման ուղղությունների առանցքային հարցերը, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության մեջ ՀԱՊԿ-ի դերակատարման եւ կազմակերպության հետագա ինստիտուցիոնալ զարգացման գործընթացի առանցքային ուղղությունների հարցերը»,- նշված է նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում «քննարկվել է նաեւ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նապխապատրաստման հարցը, որի անցկացումը նախատեսված է 2017 թվականի աշնանը Մինսկում»: