Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է (տեսանյութ)
ՍպորտՀամբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակ տոնեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը:
Եվրոպայի չեմպիոնն իր մեկնարկային մենամարտում հաղթեց Ղազախստանը ներկայացնող Իբրահիմով Բելդուլետին:
Հիշեցնենք, որ երեկ հաղթանակ էր տոնել նաև Կարեն Տոնականյանը: