Բնակարանում այրվել է 5 կգ-անոց գազի բալոն. հրդեհը մարվել է տեղի ուժերով
ՀասարակությունՕգոստոսի 28-ին, ժամը 14:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում այրվել է 5 կգ-անոց գազի բալոն. հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:
Նույն օրը ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը: