00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից

«Հրապարակ». Դպրոցներն օպտիմալացնում են, իսկ ՍԱՊԾ-ն՝ ուռճացնում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ դպրոցներում, տեսչու­թյուններում և կառավարու­թյան համակարգում օպտիմալացում է ընթանում, և բյուջեի ծախսերի կրճատման հրամայական է դրված, Սննդի անվտանգության պետական ծառայությունում հաս­տիքներ են ավելանում: Աշխատող­ների թիվն ավելացել է 60-ով՝ 280 հոգուց դառնալով 340: Գումարային տեսքով այդ 60 հաստիքը պե­տական բյուջեի վրա կարժենա մոտ 150 մլն. դրամ: ՍԱՊԾ պետի խորհր­դականների թիվն է ավելացվել՝ 2-ի փոխարեն այժմ նրան խորհուրդ կտա երեք անձ, որոնցից և ոչ մեկը սննդի մասնագետ չէ: Մեկը ներկայում մեր կառավարման համակարգում մեծ պահանջարկ վայելող «գազավիկների» դասից է՝ Եղիշե Մարգարյանը, որը գազի սպասարկման գրասենյա­կի նախկին աշխատող է, հետո «Բելիսս» ընկերություն բացեց և ՀԷՑ-ի մատակարարներից էր դեռևս Գլադունչիկի ժամանակներից:

Վիկտոր Միքայելյանը վերջին տարիներին «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում է աշխատել, իսկ երրորդը՝ Հովհաննես Նավա­սարդյանը, բանկային մասնագետ է, Արդշինբանկի, Զարգացման հայկական բանկի և Կենտրոնական դեպոզիտարիայից եկած: Ի դեպ, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, գալով պաշտոնի, փոխել է ծառայության պաշտոնի անձնագրերի մեծ մասը՝ վերացնելով մասնագիտական կրթու­թյուն ունենալու պահանջը:

Նպատա­կը՝ որպեսզի ոչ մասնագետները կա­րողանան զբաղեցնել քաղաքացիա­կան ծառայության պաշտոններ: Ներքին աուդիտի վարչությունն է «բազմացել», գրեթե եռապատկ­վել, 4 հաստիքի փոխարեն 11 աշ­խատող կա այստեղ: Պետն Իշխան Կարապետյանի կուրսեցի Արայիկ Քուրդյանն է: Աշխատողները բո­ղոքում են, որ նա «ՍԱՊԾ-ի Ստալինն» է: Նրա հիմնական ֆունկցիան հներից ազատվելն է:

Պարզ չէ, թե ինչ իմաստ ունի ներքին աուդիտի այսք­ան բազմամարդ ստորաբաժանում ունենալը, եթե պետական հիմնարկ­ներում պարբերաբար ստուգումներ են անցկացնում ՀՀ վերահսկիչ պա­լատը, նախագահի և վարչապետի վերահսկողության ծառայությունները, ֆինանսների նախարարության տեսչությունը, Ազգային անվտանգու­թյունը»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 522 անգամ
Լրահոս
22 Մայ
Օրվա խորհուրդը«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից«Հրապարակ»․ Սակագների իջեցում սպասվո՞ւմ է«Հրապարակ»․ Նոր սկանդալ է հասունանումՀերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում. կենացները քաղցրանում են Երկրպագուները դիմավորել են Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատին (լուսանկարներ)«Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար) Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ՀՀԿ-ի հեքիաթներին չհավատաք, գնացեք ու դիմում գրեք. ԿԳ նախարարը դիմում է ուսուցիչներին (տեսանյութ)Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա Ինչպես է ԱԻՆ աշխատակիցը կանխում աղջկա ինքնասպանության փորձը. բացառիկ տեսանյութՀայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել Անչափահաս որդին երկու ծանոթների հետ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել հորից. հարուցվել է քրեական գործ Ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել գողության համար Կիևի իրավապահների կողմից հետախուզվող անձը Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ Սկանդալ Դիանա Գրիգորյանի՝ «Նռան հատիկ» սերիալում. Ռոզա Ֆիլբերգը կլքի սերիալը ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 և խարդախության 15 դեպք Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը Պարոն Սարգսյան, սովորեք լռելԳավառի սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը. ֆոտոշարք Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի դրան. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը երդվեց (տեսանյութ)Փաշինյանը ուրախ լուր ունի վարորդների համարՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ Սփյուռքի նախարարը հայրենադարձության խթանման գործոն է համարում ինտեգրման ռազմավարության մշակումը Բոլոր մարզպետները կփոխվեն. Նիկոլ ՓաշինյանՀՀ քննչական կոմիտեն որոնում է այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձին Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ Արմեն Սարգսյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակել Հայատյացությունն Ադրբեջանում վտանգավոր աստիճանի է հասել Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները Մեսսին 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» «Ամերիկահայերի 7%-ը պահանջում է՝ ուստա Նիկոլ». Շպռոտ (տեսանյութ)
Ամենադիտված