Արտակարգ դրություն՝ Ստամբուլում
Ստամբուլում ջրհեղեղը կաթվածահար է արել տեղացիների առօրյան և մեգապոլսի երթևեկությունը։ Հեղեղումների պատճառով տեղի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։ Այս մասին հայտնում է
diken.com.tr կայքը։
Հեղեղաջրերը ողողել են մետրոկայարանները, ստորգետնյա կայանատեղիները, խանութները և շենքերի ստորին հարկերը։ Հաղոդվում է ՃՏՊ-ների թվի ավելացման մասին։
Նշվում է նաև, որ քաղաքի երեք օդանավակայաններից մեկը հայտնվել է սաստիկ կարկուտի հարվածի տակ։