Քիմ Քարդաշյանը Հյուսթոնին կնվիրաբերի 500 հազար դոլար
ԱյլԱմերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ «Հարվի» փոթորկի պատճառով մտադիր է բարեգործությանն ուղղել 500 հազար դոլար։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Հյուսթոն, մենք աղոթում ենք քեզ համար։ Մայրս, քույրերս ու ես կնվիրաբերենք 500 հազար դոլար «Կարմիր խաչին» ու «Փրկության բանակին»»,-գրել է Քարդաշյանը։
Նա կոչ է արել իր բաժանորդներին հետևել իր օրինակին և գումարով օգնել փոթորկից տուժածներին։