ՊՆ կադրերը տեղափոխվում են ԱԻՆ. ի՞նչ է սա նշանակում
ՔաղաքականՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ երեկ Արա Նազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ՝ ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվելով Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասաց, որ այսպիսի կադրային փոփոխությունները բնորոշ են ոչ ժողովրդավար երկրներին, ինչպիսին Հայաստանն է. «Սա առաջին դեպքը չէ, երբ նախարարները փորձում են ամեն կերպ իրենց շուրջը հավաքել իրենց համար վստահելի պաշտոնյաների: Հիմա իրավիճակը նույնն է՝ Դավիթ Տոնոյանը եկավ պաշտպանության նախարարությունից, և բնական է, որ այնտեղի կադրերին կցանանա բերել իր կառույց: Նախարարությունները մշտպես ունեն համալրումների կարիք և նախարարի ցանկալի կադրերով են համալրվում նախարարությունները մշտապես»,-ասաց Բադալյանը՝ նշելով, որ այս նշանակման տակ որևէ ենթատեքստ պետք չէ փնտրել:
Արմեն Բադալյանի դիտակմամբ՝ քանի որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը առանձնահատուկ դեր և նշանակություն չունի այն իմաստով, որ սա ուժային կառույց չէ, հետաբար, չի կարելի ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է 2018 թվականին ընդառաջ՝ ամրապնդել իր դիրքերը:
«Սա ոչ ոստիկանություն է, ոչ էլ Ազգային անվտանգություն: Մյուս կողմից, նախագահը միշտ էլ ամուր է պահում նախարարությունները, այնպես որ՝ նախագահը շատ վաղուց է դիրքերն ամրապնդել իր համար ցանկալի մարդկանցով: Մյուս կողմից՝ պետք է ի նկատի ունենանք, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականին ունենալու է ոչ թե նախարարների կամ ներսի համաձայնության կարիքն, այլ Ռուսաստանի: Հայաստանի վարչապետի անունը որոշելու է Պուտինը: Իհա՛րկե, իր դիրքորոշումը կհայտնի նաև Արևմուտքը, սակայն վերջնական խոսքը Ռուսաստանինն է լինելու»,-ասաց Արմեն Բադալյանը՝ ՊՆ-ԱԻՆ փոխտեղումները դիտարկելով ընդամենը որպես կադրային վերազինում: