00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պահանջելու են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը. ԲՈւՀ-ում տիրող իրավիճակը չի համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներինԳյուղացիները տեսախցիկով օդապարիկի տեղ են դրել հեռակառավարվող խաղալիքը. ԱԱԾ-ի պարզաբանումը (լուսանկար)Նախարարի միտքը չի համապատասխանում իմ պատկերացրած որակական չափանիշին (լուսանկարներ)Պենտեկոստե քայքայիչ աղանդի ներկայացուցիչները խեղաթյուրում են մարդկանց կյանքը (տեսանյութ)Չպետք է վերադառնանք միջկուսակցական կռիվներին. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)Արտահերթ ընտրությունների հավանականություն չեմ տեսնում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով (տեսանյութ) Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն. փոխվարչապետ (տեսանյութ) Պատրաստ ենք դաս տալ նրանց, ովքեր մոլորության մեջ կարծում են, թե զորբայությամբ կարող են կամք պարտադրել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանն Ապարանում քեֆ է անում (տեսանյութ)

«Դոմինո»-ից հայտնի դերասանուհին՝ իր անձնական կյանքի, արտաքինի և սիրելի զբաղմունքների մասին

Սաթեն Ղազարյանը հանրությանն առավել հայտնի է «Դոմինո» սիթքոմում մարմնավորած Էմմայի կերպարով։ Այս տարիների ընթացքում նրա կերպարը տպավորվել է հեռուստադիտողների մոտ և սիրվել նրանց կողմից։

Ի դեպ, սիթքոմի 5-րդ եթերաշրջանը կսկսվի հոկտեմբեր ամսից, իսկ սիթքոմն ու Սաթեն Ղազարյանի մարմնավորած կերպարը կունենան նոր ու հետաքրքիր զարգացումներ։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը սիրված դերասանուհի, մոդել Սաթեն Ղազարյանի հետ խոսել է նրա հետաքրքրությունների, կերտած կերպարի մասին, ինչպես նաև հետաքրքրվել անձնական կյանքով։ 

-Սաթեն, ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ։ 

-Աշխատում եմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձկվող «Դոմինո» նախագծում։ Առաջարկների դեպքում հանդես ես գալիս նաև որպես մոդել։ Խաղացել եմ թատրոնում՝ կոմերցիոն ներկայացումներում: Եթե լինի այնպիսի առաջարկ, որը հետաքրքրի ինձ, ապա կխաղամ նաև թատրոնում, քանի որ այն ինձ ապրեցնում է։ 

Ի՞նչ ընդհանրություններ կան «Դոմինո» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարի և Ձեր միջև։ Որքանո՞վ է Էմման նման Ձեզ։

Էմման ընդհանրապես նման չի ինձ, մենք տարբեր ենք։ Սակայն ինձ թվում է՝ ես կարողացել եմ ճիշտ կերտել կերպարը, ապրեցնել և կյանք տալ նրան։ Հաճախ մարդիկ ինձ տեսնելով, հիշում են Էմմային, ընդհանրացնում են նրա հետ, ինձ երևի թե հաջողվել է ստեղծել կերպար, որը տպավորվել է։

Հաճախ դերասանին նույնացնում են կերպարի հետ։ Մտավախություն չունե՞ք հանրության մեջ հիշվել հենց այս կերպարով։

Միանշանակ նույնացնում են։ Մինչ «Դոմինո»-ում նկարահանվելը՝ խաղացել եմ սկեչերում, թատրոնում։ Սակայն, քանի որ հեռուստադիտողն ինձ երկար ժամանակ տեսել է Էմմայի կերպարում, ինձ հիշում են հենց այդ անունով։ Գիտե՞ք, պետք է ասեմ, որ դա ինձ դուր է գալիս, դա նշանակում է՝ այդ աղջկան կարողացել եմ ստեղծել։ 

Ինձ համար շատ կարևոր է կերպարը ճիշտ կերտելը, հանդիսատեսի կողմից ճիշտ ընկալվելն ու ընդունվելը։ Իսկ կերպարի մեջ մնալու մտավախություն չունեմ, քանի որ դերասանը ճկուն է ու պետք է կարողանա տարբեր կերպարներ մարմնավորել, ստեղծել։ Համոզված եմ՝ կգա ուրիշ կերպար՝ նոր բնավորությամբ, տեսակով, հեռուստադիտողի կողմից կճանաչվեմ, կսիրվեմ, կընդունվեմ նաև այդ կերպարներով։

«Դոմինո» սիթքոմում նկարահանվելու առաջարկն ընդունելիս մտավախություն չունեի՞ք, որ հանրությանը հայտնի դառնալով հումարային ժանրի նախագծով, գուցե հետագայում հանդրսատեսի կողմից ճիշտ չընկալվեք լուրջ կերպարներ մարմնավորելիս։

Կարծում եմ՝ դա կախված է դերասանից։ Նա պետք է կարողանա հանդիսատեսին համոզել, կերպարը մտցնել յուրաքանչյուրի տուն, ընտանիք։ Դերասանն արվեստագետ է և պետք է կարողանա արհեստավարժ մոտեցում ցուցաբերել նման դեպքերում՝ ճիշտ ընկալվելու համար։

Հանրությունը հետաքրքրված է հայտնի մարդկանց անձնական կյանքով։ Ձեր անձնական կյանքում ի՞նչ է կատարվում։ Արդյո՞ք Սաթեն Ղազարյանի սիրտը զբաղված է։

Իմ կյանքի միակ տղամարդը շունս է՝ Չիպոլինոն։ Կինը մենակ ապրել չի կարող, կնոջը տղամարդ է պետք և հակառակը։ Այս պահին ես մենակ եմ, բայց միայնակ չեմ, որովհետև ունեմ հրաշք ընկերներ, սիրուն ընտանիք։ Ճիշտ է՝ բացը զգացվում է, սակայն նա, ով լինի իմ կողքին, պետք է իմը լինի։ Իր հետ ես ինձ հանգիստ պետք է զգամ։ Ես կարծում եմ՝ մարդիկ իրար գտնում են բնազդով, այսինքն՝ միմյանց պետք է զգալ և գտնել հոտով։

Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։

Շատ հետաքրքիր ծրագրեր ունեմ՝ բիզնեսի հետ կապված, բայց դեռևս չեմ ցանկանում խոսել դրանց մասին։ Ինձ դեպի այդ միտքը տարավ յոգան, որով տարված եմ։

Գեղեցիկ և արտահայտիչ արտաքին ունեցող կանանց հաճախ վերագրում են բազմաթիվ վիրահատություններ։ Դուք էլ բացառություն չեք։ Երբևէ դիմե՞լ եք պլաստիկ վիրաբույժի օգնությանը:

Ես որևէ վիրահատության չեմ ենթարկվել։ Հաճախ հարցնում են՝ շրթունքներս վիրահատա՞ծ են, թե՞ ոչ։ Ասեմ, որ շրթունքներս թե՛ պլաստիկ, թե՛ կոսմետիկ որևէ միջամտության չեն ենթարվել։ Գեղեցիկ և խնամված արտաքին ունենալուն նպաստում է յոգան, ճիշտ սնվելը, սպորտով զբաղվելը։

Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։

Ամռան ամիսներին գրեթե ամեն օր այցելել եմ լողավազան, քանի որ պաշտում եմ արևը։ Ամռան ամիսներին, եթե չեմ աշխատում, պարտադիր երեք հատ գիրք եմ կարդում և ընթերցանությամբ սիրում եմ զբաղվել հենց լողավազանում։ Գիրքն ավարտելուց հետո՝ պարտադիր վերլուծականներ եմ կարդում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ճիշտ ըմբռնեցի գրականությունը, թե՝ ոչ։ 

Այս ամռանը հնարավորություն ունեցա նաև այցելելու Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, որտեղ մինչ այս չէի եղել և ինձ համար հրաշք վայրերի բացահայտումներ արեցի։

Շնիկիս հետ եմ շատ ժամանակ անցկացնում և կարելի է ասել՝ ամառս նվիրել եմ իրեն։ Համացանցով անգամ շնիկների տերերի հետ եմ ծանոթացել, հանդիպել ենք, մեր շնիկներին ենք ծանոթացրել, ուզում եմ, որ ինքն ավելի շատ շփվի շնիկների հետ։

դիտվել է 4864 անգամ
Լրահոս
27 Մայ
Պահանջելու են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը. ԲՈւՀ-ում տիրող իրավիճակը չի համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներինԳյուղացիները տեսախցիկով օդապարիկի տեղ են դրել հեռակառավարվող խաղալիքը. ԱԱԾ-ի պարզաբանումը (լուսանկար)Նախարարի միտքը չի համապատասխանում իմ պատկերացրած որակական չափանիշին (լուսանկարներ)Պենտեկոստե քայքայիչ աղանդի ներկայացուցիչները խեղաթյուրում են մարդկանց կյանքը (տեսանյութ)Չպետք է վերադառնանք միջկուսակցական կռիվներին. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)Արտահերթ ընտրությունների հավանականություն չեմ տեսնում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով (տեսանյութ) Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն. փոխվարչապետ (տեսանյութ) Պատրաստ ենք դաս տալ նրանց, ովքեր մոլորության մեջ կարծում են, թե զորբայությամբ կարող են կամք պարտադրել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանն Ապարանում քեֆ է անում (տեսանյութ)«Արաբկիր»-ը և Starkey-ն լսողական սարքերի տրամադրումը կշարունակեն Ծաղկաձորում Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին ԱԱԾ ջան, եկեղեցու կարիքի անվան տակ, ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Արավիրի մարզում. Թուրքիայի կողմից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկըՈւելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ «Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Ավտովթար Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին. կա տուժածNASA-ն Լուսնի վրա հրթիռային գործարան կհիմնի Գագիկ Սուրենյանը վատ լուր ունիՔիմ Քարդաշյանը հրապարակել է իր երիտասարդ ծնողների արխիվային լուսանկարը Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում Նոր իշխանությունները պետք է վերաբացեն «Դոն Պիպոյի» գործըԵրևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Հայերը Պրահայի հրապարակում քոչարի են պարում (տեսանյութ)Հորդ անձրևը վնասներ է պատճառել Երևանում և Արգավանդում Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում երիտասարդության շրջանում Կրակոցներ Երևանում. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԽոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներԻնքնասպանության փորձը կանխվել է Օրվա խորհուրդըՕրվա աստղագուշակՎլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերը
Ամենադիտված