Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան 

Տնտեսական դիվանագիտություն. ուտոպիա՞, թե՞ իրականություն

Վերլուծական

Ցավոք, որքան էլ կառավարությունը փորձի Հայաստանը որպես տնտեսական ներդրումների տեսանկյունից գրավիչ երկիր մատուցել աշխարհին, կյանքը ցույց է տալիս, որ առանց այդ նպատակին հասնելու համար կիրառվող նոր գործիքակազմերի ներդրման անհնար է լուրջ արդյունքներ գրանցել:

Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ հայտարարավեց այն մասին, որ Հայաստանը համալրում է իր դիվանագիտական զինանոցն, ու այսուհետ հայ դեսպանները սկսելու են նաև մեծ ուշադրություն դարձնել դիվանագիտության տնտեսական բաղադրիչին ու բացի քաղաքական հարցերից լուծել նաև հայրենական տնտեսությանը վերաբերող խնդիրներ: Նկատենք, որ տնտեսական դիվանագիտությունը բավական լայնորեն կիրառվող գործիք է աշխարհի գրեթե բոլոր երկրներում ու Հայաստանում դրա ներդրումը, կարելի է ասել, ինչ-որ իմաստով նույնիսկ ուշացած պետք է համարել:

Ամիսներ անց, սակայն, ինչպես կարող ենք այժմ փաստել, դեռևս բավական կասկածելի է մնում այդ նոր գործիքակազմի կիրառման արդյունավետությունը, քանի որ ինչպես տեսանելի է, Հայաստանն այդպես էլ ներդրումներ չեն հոսում ու դեռ հարց է` առհասարակ նեդրումներ կլինեն, թե ոչ: Հետևաբար` հարց է առաջանում` ինչո՞ւմն է հատկապես խնդիրը, հայ դեսպանները չե՞ն յուրացրել իրենց առջև դրված խնդիրը, թե՞ այնուամենայնիվ, պրոբլեմը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Իհարկե, խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մեզ դառնալ ներդրումներ ներգրավող պետություն, ունենալ տնտեսական թռիչքաձև զարգացում, հայտնի է բոլորին ու ավելորդ անգամ ընդգծել դրանք անիմաստ կլիներ: Պարզապես այստեղ հարցն այն է, թե այս իրավիճակում ինչ պետք է անեին դեսպանները` մեր երկիր ներգրավելու ասենք բարձր տեխնոլոգիական ներդրումներ, որոնք տեսականորեն պետք է օգնեին մեզ հասնլու շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչը պետք է նկատենք, մեզ համար չափազանց կարևոր առաջադրանք է` հաշվի առնելով մեր կախվածությունը ռուսական շուկայից:

Անկասկած է, որ եթե նույնիսկ մեր դիվանագետներն հանճարեղ մասնագետներ էլ լինեն, չեն կարողանալու որևիցե շոշափելի արդյունք գրանցել և ահա թե ինչու: Խնդիրն այն է, որ ցանկացած ներդրողի համար, ինչ ազգության էլ նա պատկանի, կարևոր է այն օբյեկտիվ իրականությունը, որ տիրում է այս կամ այն երկրում: Իսկ ինչպես հայտնի է, միայն այստեղի խրթին հարկային վարչարարությունը բավական է, որպեսզի ներդրողներն, առհասարակ, խուսափեն Հայաստան փող բերելուց: Էլ չենք ասում օբյեկտիվ խոչընդոտների մասին, որոնք բնավ էլ երկրորդական դեր չեն խաղում նմանատիպ հարցերում: Հայաստանն այսօր, ցավոք, չունի մրցունակ ազգային տնտեսություն, այսինքն` մենք չենք տալիս, չենք արտահանում համաշխարհային շուկաներ այնպիսի մի արտադրանք, որն իր որակով կկարողանար մրցակցել ասենք հայտնի բրենդերի հետ: Ասել է թե` մենք խնդիր ենք դնելու արտասահմանցի արտադրողի առաջ անձամբ այդ ամենն անելու, Հայաստանի առաջ, պատկերավոր ասած, ճանապարհ հարթելու` դրա դիմաց ընդամենը խոստանալով նրան էժան աշխատուժ: Խնդիրն էլ, սակայն, այն է, որ էժան աշխատուժ այսօր շատ ու շատ երկրներ են առաջարկում` հանդես գալով, սակայն, շատ ավելի բարենպաստ դիրքերից, քան նույն Հայաստանն է: Հետևաբար` սեփական ազգային տնտեսությունն ուրիշի ձեռքերով ծաղկեցնելու մեր խորամանկ նպատակը չի կարող լիարժեքորեն կյանքի կոչվել մի պարագայում, երբ Հայաստանն այդ պոտենցյալ ներդրողին բացի խնդիրներից խոշոր հաշվով այլ բան չի առաջարկում: Գումարած սրան` պետք չէ բացառել նաև աշխարհաքաղաքական գործոնը: Գաղտնիք չէ, որ աշխարհի տեխնոլոգիապես զարգացած ընկերությունները և, առհասարակ, համաշխարհային տնտեսության լոկոմոտիվներ հանդիսացող կորպորացիաներն ունեն արևմտյան ծագում: Իսկ Հայաստանն, ինչպես հայտնի է, հակառակ բևեռի ազդեցության տակ գտնվող երկիր է ու հանդիսանում է այդ բևեռի տնտեսության յուրատեսակ մասնիկը: Հետևաբար` նույն արևմտյան կազմակերպությունները չեն կարող թեկուզ իրենք իրենց համար, իրենց հոգու խորքում նշել առնվազն երկու պատճառ, որոնք կստիպեին աշխարհաքաղաքական հակամարտության այսօրվա պայմաններում հզորացնել Հայաստանի տնտեսությունը: Ուստի` եթե նույնիսկ հայ դիվանագետներն օժտված էլ լինեն ասենք կարդինալ Ռոշելյեի դիվանագիտական գիտելիքներով ու հմտություններով, նման պարագայում, վստահաբար, չեն կարողանալու «սայլը տեղից շարժել»:

Ճիշտ է` միգուցե հետագայում ինչ-որ ներդրումների ականատես կարող ենք դառնալ, ու չի բացառվում, որ դա մատուցվի որպես հայ դիվանագիտության փայլուն հաղթանակ, սակայն զուտ օբյեկտիվորեն մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ: «Տնտեսական դիվանագիտություն» կոչվածը մեզ համար չէ` ցավոք, այն շատ ավելի լայն հնարավորություններ ունեցող պետությունների համար է, որոնք վաղուց իրենց կայուն տեղն են զբաղեցնում համապատասխան սանդղակներում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Ամենադիտված