Հայաստանի հավաքականը զիջեց Ռումինիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)
ՍպորտԲուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Ռումինիայի ազգային ընտրանուն: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով
Դիմակայության առաջին խաղկեսն ավարտվեց առանց գոլերի:
54-րդ րոպեից մերոնք մնացին տասը հոգով. սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը ստացավ երկրորդ դեղինը և հեռացվեց դաշտից:
Մեր հավաքականի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը հետ մղեց դարպասապահ Գրիգոր Մելքիսեթյանը:
Խաղավարտին (90+1) դաշտի տերերին հաղթանակ բերեց Ալեքսանդրու Մաքսիմը:
Մելիքսեթյանի հետ մղաց 11 մետրանոցը՝ այստեղ: