Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Ինչպես զսպել պատերազմը. նոր առաջարկներ

Քաղաքական

Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով: Համաժողովը նախագահում էին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Քիտ Դեյթոնը:

Զեկուցողների թվում էին Մարշալի կենտրոնի շրջանավարտներ՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը, ՊԱՀՀ-ի Գիտահրատարակչական կենտրոնի պետ-«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, գնդապետ Դավիթ Չիլինգարյանը:

Ստորև բերվում է պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը, որում առաջ քաշված գլխավոր գաղափարները նա ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահ ռուսական կողմին՝ ՀՀ ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 19-ին կայացած համատեղ նիստում:

Տվյալ զեկուցմամբ գեներալ-լեյտենանտ Քոթանջյանը ներկայացնում է ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանների կողմից կատարված հավելյալ հետազոտությունների արդյունքում ձեռք բերված նոր առաջարկներ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի զսպման վերաբերյալ:

***

Նախ, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Երևանում ԱՄՆ-ի դեսպանատանը` այսօրվա այս միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության և գործադրած ջանքերի համար:

ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ օգտվելով հռչակավոր Մարշալի անվան իմ Ալմա մատեր կենտրոնի գիտափորձաքննական այս ամբիոնն օգտագործելու հնարավորությունից` կարող եմ արևմտյան լսարանին հավասարակշռված կերպով ներկայացնել մեծ անվտանգային ներուժ ունեցող մի գաղափար: Խոսքը վերաբերում է մեր տարածաշրջանում եղած հակամարտությունների գոտիների տիեզերական ուղեծրային խորազննման արդյունքները ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին փոխանցելու գաղափարին: Նախկինում ես Մինսկի խմբի համանախագահ ռուսական կողմին ներկայացրել եմ Ղարաբաղյան հակամարտության հարցում ուղեծրային խորազննումը` որպես զսպման միջոց կիրառելու այս մտահղացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում:

Սույն ելույթը մեր ՊԱՀՀ-ի թիմային հետազոտական աշխատանքի արգասիք է, որը նպատակաուղղված է Մինսկի խմբի խաղաղամետ գործունեությունն զգալիորեն առաջ մղելուն: Ես կարծում եմ, որ սա պատեհ առիթ է այս կարևոր ուղերձները Մինսկի խմբի համանախագահ ամերիկյան կողմին ներկայացնելու համար:

Մշակելով դեպի Ղարաբաղյան հակամարտության կարգավորում գնալու ուղիները` մենք չենք կարող շրջանցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների և Մինսկի խմբի համանախագահ երկրների հարաբերությունների խնդիրը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի դիրքորոշումներում բազմամյա և չընդհատվող միջազգային անվտանգային համաձայնության քաղաքական-դիվանագիտական հարթակների շարքում առանձնանում է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության հարթակը: Այս չընդհատվող համաձայնությունը հաստատել է իր բացառիկ արժեքը նաև 2016 թ. մայիսին Վիեննայում կայացած բանակցություններում:

Խոսելով ամերիկա-ռուսական հարաբերությունների դինամիկայի մասին` հարկ է նշել, որ «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերագործարկման» վաղ շրջանում` 2010 թ., ինձ բախտ վիճակվեց Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում հանդես գալու որպես «ԱՄՆ–Ռուսաստան ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդարկու, ինչը հնարավորություն  տվեց մասնագիտորեն հետևելու ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկային:

Քննարկելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ուղիների մասին, մենք պետք է հաշվի առնենք, որ ռազմական գործողությունների ցանկացած վերսկսում կարող է գազանական ցեղասպանության մի նոր ողբերգական էջ բացել Արևելքն ու Արևմուտքը կամրջող այս տարածաշրջանում, որտեղ Իսլամական պետության դահիճները այսօր ցեղասպանություն են իրագործում քրիստոնյաների, հրեաների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների նկատմամբ:

Հայ ժողովրդի համար «Այլևս երբե՛ք» կարգախոսի արդիականությունը շեշտվեց դեռ ԽՍՀՄ Վերակառուցման շրջանում, երբ Ադրբեջանը ձեռնարկեց իր հայ բնակչության ջարդերը[1]: 1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) լուծարելու մասին օրենք` առանց նրա բնակչության համաձայնության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմնարար միջազգային նորմերի խախտումներով: Ի պատասխան այդ ապօրինի քայլի` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղն սկսեց իր անկախացման գործընթացը` ԽՍՀՄ ներքին օրենսդրությանը համապատասխան: Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորվեցին երկու պետություն. Ադրբեջանի ԽՍՀ տարածքում` Ադրբեջանի Հանրապետությունը, և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երկու պետությունների ձևավորումն ունի նույն իրավական հիմքը, հետևաբար իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կազմավորումը երբևէ չպետք է դիտվի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության տեսանկյունից:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային չափանիշ­ներին ու 1991 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին ճշգրիտ համապատասխա­նութ­յամբ և միջազգային դիտորդների մասնակ­ցութ­յամբ անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: ԼՂՀ ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցելու հանրաքվեին, սակայն Բաքվի ցուցումով նա հրաժարվեց այդ հնարավորությունից[2]: Հետագա իրադարձություն­ները վերացրին հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ համաձայնեցնելու անվերապահ պահանջը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց Խորհրդային Միության լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագիրը[3]:

Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված Հանրաքվեն օրինական է, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը կատարվել է համապատասխան Միջազգային իրավունքի սկզբունքներին ու հատկանիշներին: Ադրբեջանի Հանրապետությունը 1992 թ. սանձազերծել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ, որը տևել է մինչև 1994 թ., երբ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրել էին հրադադարի համաձայ­նագիր, իսկ 1995 թ. էլ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի հաստատութենացման մասին եռակողմ պայմանագիր: Այս համաձայնագրերը հակամարտող կողմերը և Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչել են որպես իրենց էությամբ անժամկետ և հակամարտության գոտում երկարատև զինադադարի հաստատման համար հիմք: Միջազգային հանրությունը քանիցս վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականը, ըստ որի` այն պետք է հիմնված լինի Միջազգային իրավունքի երեք հիմնական և հավասարազոր` «Ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության» սկզբունքների վրա:

2016 թ. ապրիլի 2-ին` 1994 թ. հրադադարի կնքումից 22 տարի անց, Ադրբեջանի Զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկեցին անակնկալ լայնամասշտաբ հարձակում, որի հիմնական նպատակն էր ձախողել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, զավթել Լեռնային Ղարաբաղը և նրա հայկական բնակչությանը ենթարկել ցեղասպանության: Ադրբեջանի նման վարքագիծը զգալի չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան շփման գծի մերձակայքում ռազմական գործողությունների վերսկսման դինամիկան գրանցող մեխանիզմներ: Ադրբեջանը հետևողականորեն մերժում է տեխնիկական և մարդկային մասնագիտական ռեսուրսների միջոցով զինադադարի մշտազննում կատարելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, ինչի շնորհիվ  կարող է զսպել ռազմական գործողությունների վերսկսումը:

2016 թվականի ապրիլին Ղարաբաղում Չորսօրյա պատերազմի արդյունքներով կայացած Վիեննայի խորհրդարկումների ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների համահունչությունը Հայաստանին և Ադրբեջանին հակեց  համաձայնության այն բանում, որ ռազմական գործողությունների վերսկսումից կողմերին հետ պահելու համար անհրաժեշտ է սահմանել զինված հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստման  նկատմամբ վերահսկողություն: Տեխնոլոգիական նորամուծությունների և մարտական գործողություննե­րի նախապատրաստման վրա քաղաքական-դիվանագիտական ներգործության մեթոդների խելացի համակցումը հնարավորություն է տալիս զինադադարի խախտումների հետաքննության արդյունավետ մեխանիզմի և ռազմական ուժի կուտակման ու պատերազմին նախա­պատրաստումն ազդարարող տարաշարժերի մշտազննումը առավել արդյունավետ կերպով իրականացնելու նպատակով քաղաքական զսպման հայեցակարգ մշակելու համար:

Տվյալ համատեքստում հույժ կարևոր է հենվել այն բանի ըմբռնման վրա, որ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական անհավասարակշռության աճման պայմաններում չի կարելի ապավինել միայն ավան­դա­կան ռազմական զսպման արդյունավետությանը: Այս հարցում անհրաժեշտ է գիտականորեն իմաստա­վորել միջազգային հանրության հետ համագործակ­ցության նկատմամբ այն նորա­մուծական մոտեցումները, ըստ որոնց` լայնածավալ մարտական գործողութ­յուններին կողմերի նախապատրաստման մասին ազդարարող ռազմական ուժի վտանգավոր տարաշարժների խորազննման համար կկիրառվեն միջազ­գային հանրութ­յան բարձր տեխնոլոգիական միջոցները:

Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահները՝ վերազգային տիեզերական տարածությունից դիտոցային օժանդակության միջոցով ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:

Ինչպես գիտեք, Միջազգային տիեզերական իրավունքը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս մերձերկրային տիեզերական տարածությունից վերահսկելու հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանը զորքերի պատրաստման դիմանիկան: Վերահսկողության այս եղանակը, նպատակաուղղված լինելով պատերազմի կանխմանը, կարող է միջազգային նորմերին և կանոնակարգերին համապատասխան օգտագործվել որպես խորհրդարկումների ու բանակցությունների կիրառմամբ քաղաքական-դիվանագիտական զսպման միջոց:

Համաձայն Տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման հարցերում պետությունների գործունեությունը կարգավորող իրավական նորմերի հռչակագրի` «Միջազգային համագործակցության խրախուսման և ակտիվացման համար, հատկապես` զարգացող երկրների կարիքների հաշվառմամբ, տիեզերքից Երկրի հեռահար խորազննում կատարող պետությունը, ըստ խնդրանքի, խորհրդարկումներ է անցկացնում այն պետության հետ, որի տարածքը խորազննվում է»[4], իսկ Տիեզերական տարածության, ներառյալ` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը նախատեսում է, որ «Տիեզերական տարածությունը, ներառյալ` Լուսինը և այլ երկնային մարմիններ, ենթակա չէ ազգային յուրացման ո՛չ դրանց նկատմամբ ինքնիշխանության հռչակման եղանակով, ո՛չ օգտագործման կամ զավթման ճանապարհով, ո՛չ էլ որևէ այլ միջոցով»[5]:

Եթե միջնորդ խաղաղարար տերությունները գործի դնեն ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորա­մուծական մեթոդը, ապա դա կարող է լինել արդյունավետ եղանակ ծխացող երկարատև հակամարտությունների դեպքում և, միևնույն ժամանակ, տարածաշրջանային անվտանգության համար ռազմավարական կարևոր գործոն:

2016 թվականի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շնորհիվ համաձայնություն ձեռք բերվեց հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի խմբի հնարավորությունների ընդլայնման հարցում: Սա պատեհա­ժամորեն ընդունված որոշում է, որովհետև զուտ ռազմական զսպման հնարավորությունները խիստ նվազել են, քանի որ կողմերից մեկը ակտիվ կերպով գնում է հարձակողական սպառազինություն՝ խախտելով ուժերի հաշվեկշիռը: Դրա հետ մեկտեղ, 2016 թ.  Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները տվյալ համատեքստում պետք է դիտվեն որպես ոչ միայն հրադադարի ռեժիմը երկու հակամարտող կողմերի ազգային օդային տարածքներից վերահսկելու հարցում համաձայնություն, այլև հարձակողա­կան սպառազինության կուտակումները և զորքերի տեղաշարժի միջոցով պատերազմին նախապատրաստումները երկու հակամարտող պետությունների ազգային ինքնիշխանություն­ից դուրս գտնվող տիեզերական տարածությունից վերահսկելու նպատակով ուղեծրային մեխանիզմների ընտրության համար հիմք հանդիսացող` ՀՀ-ի և ԱդրՀ-ի հետ հաջողված միջազգային խորհրդարկություն[6]:

Այս առումով, նշանակալից դեր կարող է խաղալ ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակը: Նա պատասխանատու է խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման հարցում միջազգային համագործակցությունը խթանելու համար և ծառայում է որպես Խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման ՄԱԿ-ի հանձնաժողովի քարտուղարություն:

Այդ հանձնաժողովը ստեղծվել է 1959 թվականին` ամբողջ մարդկության կողմից տիեզերքի ուսումնասիրությունը և օգտագործումը կարգավորելու նպատակով: Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունները այդ հանձնաժողովի անդամներ են, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում, որպեսզի հանձնաժողովի հնարավորություններն օգտագործվեն հակամարտության գոտում խաղաղություն և կայունություն ապահովելու համար[7]:

Ես կարծում եմ, որ արդյունավետ կլիներ, եթե տեխնիկական գնահատում կատարելու համար ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին հանձնվեին հակամարտության գոտու ուղեծրային խորազննման արդյունքները, իսկ նա շահագրգիռ կողմերին ներկայացներ գնահատման արդյունքները: Այս մեխանիզմի հաջող ձեռնարկումը ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին եզակի հնարավորություններ կընձեռեր հակամարտության գոտիների ուղեծրային խորազննման տեխնիկական գնահատում կատարելու համար: Ես լիահույս եմ, որ դրանով այս նախադեպը կարող է դառնալ միջազգային խաղաղության և կայունության խթանման կարևոր գործիք թե՛ Ղարաբաղում, թե՛նրա սահմաններից այն կողմ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել է
Ամենադիտված