Թռչեի մտքով տուն. զինվորների հուզիչ կատարումը զորամասում (տեսանյութ)
ՏեսանյութերՀովսեփյան Էրիկը և Վարդանյան Գարիկը մեծ սիրով ու նվիրվածությամբ են ծառայում: Էրիկը մասնագիտությամբ երգիչ է, սովորում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում։ Երկու ամիս է ինչ ծառայում է բանակում, գոհ է ծառայությունից: Իսկ Գարիկը կիթառ է նվագում: Սովորել է Ս․ Ջրբաշյանի անվան դպրոցում։ Արդեն 1,5 տարի է ծառայում է: Զորամասում որպես լավ կիթառահար Գարիկին են ճանաչում, իհարկե լավ զինվոր լինելուց զատ:
Զորամասում մեր գտնվելու ընթացքում Էրիկն ու Գարիկը մեծ սիրով «Թռչեի մտքով տուն» երգը կատարեցին ու այն նվիրեցին իրենց ծնողներին, բոլոր մայրերին ու ցանկացան համբերություն:
Էրիկը սիրած աղջիկ ունի և խնդրեց փոխանցել, որ շատ է սիրում նրան։ Իսկ նկարը հատուկ նրա համար է։
Քրիստինա Աղալարյան,
Արցախ