Նշանդրեքի լուրը հաստատվել է. Ճապոնիայի արքայադուստրը կզրկվի տիտղոսից
ԱյլՃապոնիայում կայսր Ակիհիտոյի թոռնուհի արքայադուստր Մակոյի ու նրա նախկին համակուրսեցի Կեեմ Կոմուրոյի նշանդրեքի մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատել է Կայսերական պալատի վարչությունը, գրում է The Washington Post-ը:
Սպասվում է, որ հարսանիքը կկայանա հաջորդ տարվա աշնանը, ինչից հետո արքայադուստրը կկորցնի իր տիտղոսը՝ դառնալով հասարակ ճապոնուհի։ Նրա նշանածն ու նախկին համակուրսեցին հիմա աշխատում է Տոկիոյի իրավաբանական ընկերություններից մեկում և սիրում է դաշնամուրով ջազային գործեր նվագել:
Զույգը հանդիպել է Միջազգային քրիստոնեական համալսարանում, որտեղ միասին սովորել են:
«Ամենասկզբում ինձ հմայել է նրա ժպիտը՝ իսկական արևի նման էր», ասուլիսի ժամանակ հայտարարել է արքայադուստր Մակոն և հավելել, որ հիմա արդեն գիտի՝ նա ուժեղ, աշխատասեր և մեծ սրտով մարդ է: