Արթուր Ալեքսանյանին ու Մաքսիմ Մանուկյանին մեքենաներ նվիրեցին (լուսանկարներ)
ՍպորտՍպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունում մոսկվացի բարերար և սպորտի բարեկամ Էդգար Արամյանը պարգևատրեց աշխարհի չեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Էդգար Արամյանը մարզիկներին մեքենաներ նվիրեց:
Արամյանը նշեց, որ շատ հուզված է և ոգևորված, հավելելով, որ մարզիկների ելույթները դիտել է հենց դահիճից՝ մեծ ոգևորությամբ:
Արամյանն ասաց, որ շատ ուրախ է իր հայրենակիցների հաղթանակի համար ու շնորհակալություն հայտնեց.
«Մեր Հայաստանը հերթական անգամ գեղեցիկ, փայլուն արդյունք ցույց տվեց: Ես ուրախ եմ ու հիացած եմ: Շնորհակալ եմ մեր մարզիկների ծնողներից, մարզիչներից, որ այսքան աշխատանք են կատարել: Արդարացրեցի՛ք մեր հույսերը» :
Սպորտի նախախարը նշեց, որ նման հաղթանակները շատ կարևոր են, քանի որ աշխարհին ավելի ճանաչելի ենք դառնում և ավելի հպարտությամբ ենք քայլում:
Ռոստոմյանը հավելեց՝ շատ հաճելի է, որ մարզիկները նման վերաբերմունքի են արժանանում, քանի որ շատ կարևոր է գնահատված լինելը: Էդգար Արամյանին իրենց շնորհակալությունը հայտնեցին նաև Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Ալեքսանյանն ու Լևոն Ջուլֆալակյանը:
Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի: