Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 06-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ (լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FՍ 145 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում ավտոմեքենայի ինչ-որ մասի կոտրվելու հետևանքով գլխիվայր շրջվել է և անիվների վրա մնացել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով 30-35 տարեկան տղամարդ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ամբողջական տվյալները: