«Ռեալ»-ը՝ տարվա լավագույն ակումբ
СпортԵվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) Մադրիդի «Ռեալ»-ին ճանաչել է 2017թ-ի լավագույն ակումբ:
Մադրիդյան թիմն այս մրցանակին արժանանում է երկրորդ անգամ:
Զիդանի գլխավորությամբ՝ թիմը դարձավ պատմության միակ ակումբը, որը երկու տարի անընդմեջ՝ հաղթեց Չեմպիոնների լիգայում: Իսպանական թիմը նաև վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը: