00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրողԱրտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOAԼևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարինԳաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարումՉեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԳեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Հակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից են«Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»

ՊԵԿ-ը շուրջ 300 տնտեսավարողի համարում է ռիսկային

Հայաստանի հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետևանքով օպտիմալացման, ռեսուրսների տնտեսման գործընթացներ են կատարվել: Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ պետական եկամուտների կոմիտեն արդեն բիզնես դաշտի հսկողություն է իրականացնում «խելացի» համակարգերի միջոցով: «Եկամուտների վարչարարության բարելավման հիմնական գործիքակազմ է ընտրված ռիսկերի վրա հիմնված գործիքների ներդրումը պետական եկամուտների համակարգում: Հայաստանի կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ որպես ռիսկերի բացահայտման հիմնական մեխանիզմ ընտրվելու է մոնիթորինգային կենտրոնը, որտեղ պետք է գնահատվեն տնտեսավարող սուբյեկտների ռիսկերը, դրանց իրատեսականությունը: Եթե արդյունքում կպարզվի, որ ռիսկերն առկա են, կիրականացվի համապատասխան հսկողական միջոցառումներ»,- ասաց Միրումյանը:

Միրումյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ բացվել է մոնիթորինգային կենտրոնը` ընդգծելով, որ արդեն այսօր կարող են ամփոփել մոնիթորինգային կենտրոնի երեք ամիսների գործունեության արդյունքները: «Մենք ունենք շուրջ 3 հազար տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ծանուցվել են մոնիթորինգի կենտրոնի կողմից: Մոնիթորինգային կենտրոնը հիմնականում գնահատում է հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման և փաստաթղթերի դուրսգրման խախտման ռիսկերը: Պետք է նշեմ, որ մոնիթորինգի կենտրոնը միայն այս երկու ուղղություններով չի սահմանափակվելու: Առաջիկայում մենք ներդնելու ենք նոր ուղղություններ, սակայն այսօր ամփոփում ենք նշված երկու բաղադրիչները»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը:

Նա մանրամասնեց, որ համակարգը հստակ ցույց է տալիս` տեսե՞լ է տնտեսավարող սուբյեկտը համապատասխան ծանուցումը, թե չի տեսել: Միրումյանի խոսքով` տնտեսավարող սուբյեկտները կարող են նաև արձագանքել և համաձայն չլինել այն ռիսկերի հետ, որոնք տեսել է մոնիթորինգի կենտրոնը: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտների առարկությունները դառնում են քննարկման առարկա և առանձին գնահատվում է նրանց առարկությունների հիմնավորվածությունը: «Դրանից հետո համակարգը գնահատում է այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք թույլ են տվել վարքագծի կրկնակի խախտումներ, այսինքն` չեն փոխել իրենց վարքագիծը համապատասխան ծանուցումները ստանալուց հետո, որի հիման վրա մենք առանձնացնում ենք այս տնտեսավարող սուբյեկտներին և իրականացնում ենք առանձին վերահսկողական միջոցառումներ»,- պարզաբանեց Վախթանգ Միրումյանը:

Մոնիթորինգի կենտրոնի գործունեության ընթացքում շուրջ 300 տնտեսավարող սուբյեկտներ վեր են հանվել` որպես ռիսկային սուբյեկտներ, որոնք գտնվում են հարկային հսկողության տիրույթում: Նա հավելեց, որ առաջիկայում իրենք հնարավորություն կունենան ներկայացնել նաև այդ հսկողության արդյունքները: Միրումյանը նաև տեղեկացրեց, որ մոնիթորինգի կենտրոնի գնահատման արդյունքներով ռիսկային գնահատված շուրջ 300 տնտեսավարող սուբյեկտների թվում են և փոքր, և միջին և խոշոր տնտեսավարողները:

դիտվել է 473 անգամ
Լրահոս
26 Մայ
«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրողԱրտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOAՈ՞ւմ օգտին կլինի որոշումը. Փաշինյանը հապաղում էԼևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարինՄեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվելԻռլանդուհիները տոնում են իրենց հաղթանակը. այսուհետ աբորտ կարող են անել (տեսանյութ)Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է» Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում նոր պլան ունենԵկեղեցու կարիքի անվան տակ ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Կկայանա պատմական հանդիպումը Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ ԴավթյանինԳաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարում110 հատ բջջային հեռախոս են գողացել Ձախից Սփյուռքի նոր փոխնախարարն էՆախարարները շտապում են միտինգային հռետորաբանությամբՆիկոլ Փաշինյանի ուղերձը ԿարապետյաններինՓաշինյանը Վրաստանում «ռեսթարթ» պետք է անի հայ-վրացական հարաբերություններըՉեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԱրմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել է Հայաստան (տեսանյութ)Գեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Բաբայանը լուրջ վտանգ է ներկայացնում Արցախի համարՓոթորիկ է ահագնանումԳնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլեւս չեմ վերադառնաԱստանայում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ելույթը հիասթափեցնող էրՎերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը (տեսանյութ) Վերջին զանգի օրը գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահարՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի ԿվիրիկաշվիլիինԱստղագուշակ մայիսի 26-ի համարՀակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից ենՊայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը «Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Օրվա խորհուրդը«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում «Հրապարակ». Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում «Փաստ». «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ-ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում» «Փաստ». 145 դպրոց շրջա­նա­վարտ չի ունե­ցել Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանը և Վրաստանը ի զորու են նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը. նախագահները հանդիպել են Թբիլիսոիում Կյանքը երկարացնելու նոր միջոց է հայտնաբերվել Շվեդիայում առանց պաշտոնական համաձայնության սեքսը բռնություն են ճանաչել Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել. Վարչապետի կոչը շրջանավարտներին՝ կառավարական «դաչայում» (տեսանյութ)
Ամենադիտված