Պատանի շախմատիստների արդյունքերը Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՌումինիայի Մամայա քաղաքում կայացավ Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ տուրը:
Երկրորդ տուրում մեր 36 պատվիրակներից 23-ը հաղթանակներ տարան, 6-ն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ 7 շախմատիստ պարտություն կրեցին: Մրցաշարում 2-րդ հաղթանակները տոնեցին և առաջատարների խմբում են ընթանում Բենիկ Աղասարովը և Գագիկ Նավոյանը (Մ8 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ10 տարեկան տղաներ), Էդուարդ Հակոբյանը (Մ14 տարեկան տղաներ), Արամ Հակոբյանը (Մ16 տարեկան տղաներ), Կոնստանտին Յայլոյանը (Մ18 տարեկան տղաներ), Մարիամ Մկրտչյանը (Մ14 տարեկան աղջիկներ) և Սոնա Ասատրյանը (Մ18 տարեկան աղջիկներ):
Առաջնությունում առաջին հաղթանակները տարան միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: