Մոսկվայի մարզում կինոթատրոնի պատը փլվել է մարդկանց վրա. (տեսանյութ)
ՌուսաստանԲալաշիխայում չշահագործվող կինոթատրոնի պատը փլվել է վաճառակետերի վրա։ Հինգ մարդու տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկը երեխա է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի առողջապահության նախարարության ղեկավար Դմիտրի Մարկովին։
«Մենք ահազանգ ստացանք, որ կինոթատրոնի մոտակայքում վեց տուժած կա։ Բոլորը բժշկական զննում են անցել. մեկն ամբուլատոր բուժում կստանա, իսկ մյուսները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վիրավորները գտնվում են Բալաշիխայի շրջանային կենտրոնական հիվանդանոցում», — ասել է Մարկովը։