Առեղծվածային դեպք Գառնիի ձորում. տղամարդու դին տեղափոխվել է բուժկենտրոն
Чрезвычайный случайSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 3-ին Գառնի գյուղի բուժկենտրոն տեղափոխված Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով: Այդ օրը նշված բուժկենտրոն է տեղափոխվել Ա. Մեհրաբյանը՝ «ձախ ականջի հետնամասում կապտուկի առկայությամբ» ախտանիշով:
Միևնույն ժամանակ, նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահե Հովակիմյանը: Վերջինս հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գառնիում՝ վայր ընկնելու հետևանքով:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում