Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին 

Ողնաշարներ՝ որ չեն «կոտրվել , մենաշնորհներ՝ որ չեն վերացվել. վարչապետի մեկ տարին

Վերլուծական
Սեպտեմբերի13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարին: Կառավարության ղեկավարն այս օրերին խոստանում է իր կազմով (նախարարություններ, առընթեր մարմիններ) հաշվետվություն ներկայացնել մեկամյա գործունեության վերաբերյալ: Սակայն մինչ այդ արդեն իսկ կարելի է որոշակի գնահատական տալ Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեությանը:
 
2017թ-ի վերջին ՀՀ տնտեսությունը կարձանագրի նվազագույնը 3.2% աճ: Պետբյուջեի հիմքում դրված այս ցուցանիշն այսօրվա կառավարությունը խոստանում է անգամ գերազանցել: Իշխող քաղաքական ուժը խոստանում է 2018-2020 թթ-ին տնտեսական աճը հասցնել 5,3%-ի՝ չբացահայտելով գաղտնիքը, թե ով է լինելու այդ տարիներին ՀՀ վարչապետն ու, հետևաբար, նաև տնտեսական աճի պատասխանատուն: Կարեն Կարապետյանը ստանձնելով վարչապետի պաշտոնը խոստացավ, որ Հայաստանը կհեղեղվի օտարերկրյա ներդրումներով, խորհրդարանական ընտրություններից առաջ «Ներդրողների ակումբ» ստեղծեց, բայց անցած մեկ տարվա ընթացքում որևէ լուրջ ներդրում Հայաստանում չի իրականացվել: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանից շարունակում է կապիտալի արտահոսքը, ինչը նշանակում է, որ Հայաստանը տնտեսապես գրավիչ չէ նույնիսկ այստեղ փող աշխատողների համար: Կարեն Կարապետյանի մեկ այլ խոստում վերաբերվում էր տնտեսությունը խեղդող մոնոպոլիաների վերացմանը: Չնայած քարոզչական մանիպուլյացիաներին, հիմա արդեն պարզ է, որ ոչ մի մենաշնորհ չի վերացվել, և Հայաստանի տնտեսության կենտրոնացման գործընթացը շարունակվում է. ալյուրի, շաքարավազի, բենզինի ու բանանի, մետաղի ու փայտանյութի, ձեթի ու լվացքի փոշու ու ընդհանրապես՝ բոլոր քիչ թե շատ սպառում ունեցող ապրանքները ներմուծվում են մեզ քաջ հայտնի օլիգարխների կողմից, որոնց ողնաշարը վարչապետը այդպես էլ չկարողացավ կոտրել՝ ուժերը չպատեցին: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչության շրջանում հայտարարեց, որ պատրաստվում է էժանացնել հիպոթեքային վարկերը երիտասարդների համար: Այդ ծրագիը այդպես էլ իրականություն չդարձավ կառավարությունում ամենա թրենդային պատճառաբանությամբ՝ փող չկա: Մեկամյա վարչապետի մյուս բացթողումն էլ այն էր, որ նա այդպես էլ չքաղաքականացվեց: Սա ձախողում էր առաջին հերթին հենց իր համար: Հնարավոր է նաև, որ նրան մոտ չթողեցին, ինչի արդյունքում Կարեն Կարապետյանը մնաց միայնակ խաղացող:
 
Ընդունենք, որ Կարեն Կարապետյանը ոչ թե ուղղակի ազնիվ էր իր մղումներում ու հայտարարություններում ու ծրագրերում, այլ ազնիվ է աննախադեպորեն ու կատարելապես ու ազնիվ էր այնքան, որ իր նպատակների իրագործմանն ի սպաս էր դնելու իր ու ոչ միայն՝ իր ամենայնը։ Ընդունենք, դրան հավատում ենք։ Բայց եթե դա ընդունում ենք, ապա պարտավոր ենք ի սկզբանե ընդունել, որ եթե Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում էր անել այն, ինչի մասին խոսում էր, ապա նշանակում է՝ նա պետք է արմատապես ջախջախեր Հայաստանի իշխանության հիմքերն ու պատվանդանները, արմատախիլ աներ սյուներն ու ջարդուփշուր աներ իշխանության հենարանը շաղախած արատները։ «Յառի կառավարիչների» ողնաշարը ամուր է, այն ջարդելու համար անհրաժեշտ էր ջարդել համակարգի ողնաշարը, ինչը նրա մոտ մեղմ ասած չհաջողվեց: Կարեն Կարապետյանի «փոփոխությունը» որքան հանրության հույսերի, նրանից սպասելիքների մեծ կորուստ է նշանակում, այնքան էլ նրա հետագա վարկանիշի վրա մեծ բիծ է լինելու: Ասել է` եթե անցումային շրջանի համար նա ստանձնեց այս պաշտոնը և տվեց մեծ-մեծ խոստումներ, որ գործող իշխանությունը նորից վերարտադրվի, ի՞նչ է կարծում` մարդիկ նրա հետ ապագայում երբևէ հույսեր կկապե՞ն...
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել
Ամենադիտված