Հայկոյի մենահամերգն ու հայտնի հյուրերը (լուսանկարներ). Life.tert.am
PhotosLife.tert.am-ը գրում է. 10 տարվա ընդմիջումից հետո Հայկոն վերադառնում է: Սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգչի՝ երկար սպասված, «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգը:
Համերգային ծրագրում հնչեցին երևանյան հին ռոմանսները, հայկական ֆիլմերի սաունդթրեքներն ու Հայկոյի զուգերգերը Հռիփսիմե Հակոբյանի, Ռազմիկ Ամյանի, Քրիստինե Պեպելյանի հետ։ Հայկոյի հետ բեմում էին նաև ջութակահար Էդգար Հակոբյանն ու Կամո Սեյրանյանը:
«Ինձ մոտ կյանքում երկու բան լավ չի ստացվում՝ փող աշխատել և խոսել: Առաջինը, իհարկե, կատակ էր։ Բայց այսօր փորձելու եմ ավելի շատ խոսել և պատմել 10 տարվա լռության մասին»,– ասաց Հայկոն։