Անսովոր ինստալյացիա, որը կստիպի մտածել միգրանտների մասին
ԱշխարհԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին հայտնվել է տղայի՝ հսկայական սև ու սպիտակ պատկեր: Նա պատի մյուս կողմից նայում է Նահանգների տարածքի ուղղությամբ: Վեստի.ռու-ն, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ երեխայի պատկերն արված է Տեկատե անցակետի մոտ:
Անսովոր ինստալյացիայի օգնությամբ ֆրանսիացի նկարիչ JR-ը որոշել է հասարակության ուշադրությունը սևեռել միգրանտների խնդիրների վրա:
Սա նկարչի առաջին աշխատանքը չէ: Ինստալյացիաներ հայտնվել են նաև Փարիզում, Ռիո դե Ժանեյրոյի երկնաքերերին, Պաղեստինի և Իսրայելի միջև պատին: Բոլոր պատկերները կոչ են անում մտածել սոցիալական խնդիրների մասին: