Արտակարգ դեպք Փարաքար գյուղում. 35-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց
SocietyԵրեկ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փարաքար գյուղի բնակիչ՝ 35-ամյա մի տղամարդ, ով որովայնի, կրծքավանդակի ձախ կեսի մասում ունեցել է ծակած-կտրած վերք և իր վիճակի չի եղել կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնելու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Խորեն Գասպարյանն է։
Պարզվել է,, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի թիվ 1 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Խ. Գասպարյանի և նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Արզումանյանի միջև, որի ժամանակ Ա. Արզումանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Խ. Գասպարյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, իսկ ողջ գիշեր ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական ու բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել կասկածյալ Ա. Արզումանյանին, ով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, վաղ առավոտյան մեղայականով ներկայացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Ա. Արզումանյանը ձերբակալվել է։
Մանրամասները՝ shamshyan.com-ում: