Նեյմարի ու Զիդանի տրանսֆերները գրեթե համարժեք են. Ռայոլա
СпортՀայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա»-ից ՊՍԺ՝ 222 մլն եվրոյով:
«Տրանսֆերային շուկայում արտառոց ոչինչ չի պատահել: Բոլորը խոսում են Նեյմարի մասին, բայց եթե հիշենք Զիդանի տրանսֆերային արժեքը «Ռեալ» տեղափոխվելիս («Յուվենտուս»-ը 2001թ.-ին ֆուտբոլիստի տեղափոխության համար վաստակել է 75 մլն եվրո) և հաշվի առնենք գնաճն ու հովանավորների գործոնը, ապա ստացվում է գրեթե նույնը:
Բացի դա չմոռանանք, որ կատալոնացիները մեծ գումարներ ծախսեցին Նեյմարին ձեռք բերելու համար», – Ռայոլայի խոսքը մեջբերում է La Domenica Sportiva-ն: