00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOAԼևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարինԳաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարումՉեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԳեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Հակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից են«Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել

Կալանավորվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, դատավորը, մարզի դատախազը և ևս 2 անձ

Պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավորը, ինչպես նաև մարզի դատախազության դատախազը:
 
Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:
 
Բացի այդ, Կամո և Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:
 
Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով, առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել: Մասնավորապես, Զ. Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին և դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը: Ավելին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում:
 
Ի դեպ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ. Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը, կալանավորին տեղաբաշխել այլ խուց:
 
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.
 
1.​ Աղվան Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ),
 
2.​ Վանիկ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով,
 
3.​ Սևակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,
 
4.​ Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),
 
5.​ Հայկ Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով,
 
6.​ Մելանյա Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),
 
7.​ Կամո Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),
 
8.​ Էդվարդ Չինարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով,
 
9.​ Ռոբերտ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,
 
10.​ Խաչատուր Դադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
 
11.​ Արմեն Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
 
12.​ Վրույր Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
 
13.​ Լաուրա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինիս վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանի և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
դիտվել է 3347 անգամ
Լրահոս
26 Մայ
Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOAՈ՞ւմ օգտին կլինի որոշումը. Փաշինյանը հապաղում էԼևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարինՄեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվելԻռլանդուհիները տոնում են իրենց հաղթանակը. այսուհետ աբորտ կարող են անել (տեսանյութ)Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է» Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում նոր պլան ունենԵկեղեցու կարիքի անվան տակ ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Կկայանա պատմական հանդիպումը Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ ԴավթյանինԳաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարում110 հատ բջջային հեռախոս են գողացել Ձախից Սփյուռքի նոր փոխնախարարն էՆախարարները շտապում են միտինգային հռետորաբանությամբՆիկոլ Փաշինյանի ուղերձը ԿարապետյաններինՓաշինյանը Վրաստանում «ռեսթարթ» պետք է անի հայ-վրացական հարաբերություններըՉեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԱրմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել է Հայաստան (տեսանյութ)Գեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Բաբայանը լուրջ վտանգ է ներկայացնում Արցախի համարՓոթորիկ է ահագնանումԳնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլեւս չեմ վերադառնաԱստանայում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ելույթը հիասթափեցնող էրՎերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը (տեսանյութ) Վերջին զանգի օրը գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահարՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի ԿվիրիկաշվիլիինԱստղագուշակ մայիսի 26-ի համարՀակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից ենՊայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը «Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Օրվա խորհուրդը«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում «Հրապարակ». Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում «Փաստ». «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ-ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում» «Փաստ». 145 դպրոց շրջա­նա­վարտ չի ունե­ցել Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանը և Վրաստանը ի զորու են նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը. նախագահները հանդիպել են Թբիլիսոիում Կյանքը երկարացնելու նոր միջոց է հայտնաբերվել Շվեդիայում առանց պաշտոնական համաձայնության սեքսը բռնություն են ճանաչել Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել. Վարչապետի կոչը շրջանավարտներին՝ կառավարական «դաչայում» (տեսանյութ)Անկարայի արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը
Ամենադիտված