5 հոգով 8 հոգու փոխարեն քվեարկում են
Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկից հետո քննարկման դրվեցին նախագծեր, որոնց քննարկում էին նաև բացակա պատգամավորների փոխարեն: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահին այս մասին հայտնեց՝ նախագահի ուշադրությունը հրավիրելով բացակա պատգամավորների փոխարեն քվեարկողների վրա:
«Պարո՛ն Բաբլոյան, սիստեմատիկ կերպով Հանրապետական խմբակցության կենտրոնի յառուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու փոխարեն քվեարկում են», - հայտարարեց Փաշինյանը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը Բաբլոյանին առաջարկեց նաև բացակա պատգամավորների փոխարեն քվեարկածների նկատմամբ կիրառել համապատասխան միջոցներ և հորդորեց նրանց՝ քվեարկել միայն իրենց կոճակից։