00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիՍփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձևՀայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզում կանցկացնիՀՀ վարչապետի տիկինը կընդգրկվի բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմումՄեզ մենակ պարոն Խառատյանը կարող է ասել՝ մենք մտնենք քոլեջ, թե ոչԽնդրում եմ քիչ զանգեք, խոշտանգման զոհ եմ դառնում. Դավիթ ՍանասարյանՀայաստանում կան «խղճի քաղբանտարկյալներ» և «Սասնա Ծռեր» Մանե Թանդիլյանը դեռ գրանցված է «Սինոփսիս Արմենիա»-ում և 500.000 աշխատավարձ է ստանումՆիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը

«Նամյոկ» վարչապետին. ոնց ուզենք՝ այդպես կանենք

2018 թվականի ապրիլը սարերի հետևում չէ, և առաջիկա մի քանի ամիսներին հայ հասարակությունը ականատես է լինելու ներքաղաքական թաքնված խայթոցների: Այն, ինչ այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, կարելի է դիտարկել հենց այդ համատեքստում:

  

Լրագրողները հանրապետական պատգամավորին հարցրել են, թե ո՞վ կարող է լինել ՀՀ ապագա վարչապետը, որին ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանն ասել է. «Է՛, ես էլ կարող եմ լինել վարչապետի թեկնածու, բոլորն էլ կարող են լինել»:

 

Առաջին հայացքից, Հակոբյանը փորձել է իբր թե շեղել լրագրողների ուշադրությունը և փոխել թեման, սակայն դա միայն առաջին հայացքից: Հակոբ Հակոբյանը տարիներ շարունակ ՀՀԿ-ում կատարել է կարևոր ֆունկցիա, ծառայել է գործող համակարգին և ներկա հիերարխիկ համակարգում ունի իր հստակ դիրքն ու տեղը: Եթե քաղաքական ներկա համակարգին նայենք շախմատային տախտակի վրա, Հակոբյանը գրագետ զինվոր է՝ «պեչկա», որին ինչպես տանեն, այնպես կգնա և կպաշտպանի իր թագավորին, թագուհուն և նրանց համակարգված դիրքերը:

 

Հիմա, ՀՀԿ-ի «զինվորը» հայտ է ներկայացնում դառնալու վարչապետ, այսինքն՝ երկրի ղեկավար: Բայց սա միայն խոսք է, որով գործող համակարգը Կարեն Կարապետյանին հասկացնում է, որ ինքն այդքան էլ անփոխարինելի չէ, և որ իրենց համակարգի շարքային զինվորն անգամ կարող է դառնալ վարչապետ:

 

Հակոբ Հակոբյանի «ռիսկը բողկ չէր», որ կարողանար ինքնուրույն նման հայտրարություն անել: Ի վերջո՝ այս հայտարարության հեղինակը «Բառադի Համոն» չէ, այլ՝ «Թունելի Հակոբը», որը միշտ իր հայտարարություններում աչքի է ընկել ընդգծված զգուշ և չափավոր խոսքով:

 

Հակոբ Հակոբյանի այսօրվա հայտարարությունը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու: Առաջիկայում գործող իշխանությունը դեռ շատ զինվորների միջոցով շախ կհայտարարի, դեռ շատ մեսիջներ կուղարկի կառավարության կաբինետի ղեկավարին: Չմոռանանք, որ Ազգային ժողովում Կարեն Կարապետյանը ոչ մի աջակից չունի (Շուշան Սարդարյանին չենք հաշվում, որովհետև որտեղ Կարեն Կարապետյանը, այնտեղ՝ Շուշան Սարդարյանը):

 

Հակոբ Հակոբյանը մի ուրիշ խոսք էլ է ասել: Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե վերջինս ինչպես է գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը, Հակոբյանն ասել է. «Վարչապետի գնահատականը պետք է նայենք ցուցանիշներով. եթե ցուցանիշները լավն են, ուրեմն վարչապետը լավ է աշխատել, եթե ոչ, ուրեմն՝ ոչ»: Հակոբ Հակոբյանը մյուսների նման չի գովերգել Վարչապետին, մյուսների նման չի ասել, որ դեռ ապագայում կերևա ինչպիսի վարչապետ է Կարապետյանը: Մարդը հստակ ասել է՝ պետք է ցուցանիշներին նայել: Իսկ ցուցանիշներն այս պահին անմխիթար են, և եթե որոշում կայացվի, որ Սերժ Սարգսյանն է մնալու վարչապետ, ցուցանիշները կլինեն խայտառակ, իսկ եթե Կարեն Կարապետյանը մնալու լինի, ցուցանիշները մեկ գիշերում կլինեն գերազանց:

 

Ազգային ժողովից հնչած այս հայտարարությունները քաղաքական ակնարկ են գործադիրի ղեկավարին: Միամտություն կլինի սպասել Կարեն Կարապետյանի պատասխանը, որովհետև ՀՀԿ-ում գործի կանցնի քաղաքական ծանր հրետանին: Այս պահին Կարեն Կարապետյանը, որպես քաղաքական գործիչ, միայնակ պայքարել չի կարող: 

 

 

Արսեն Սանամյան

 

դիտվել է 1838 անգամ
Լրահոս
22 Մայ
Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիՄեր բնագավառը տգետ ղեկավարների չի սիրում. գյուղատնտեսՍփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ. Արման Հարությունյան Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձևՀայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզում կանցկացնիՀՀ վարչապետի տիկինը կընդգրկվի բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմումՄեզ մենակ պարոն Խառատյանը կարող է ասել՝ մենք մտնենք քոլեջ, թե ոչԽնդրում եմ քիչ զանգեք, խոշտանգման զոհ եմ դառնում. Դավիթ ՍանասարյանՀայաստանում կան «խղճի քաղբանտարկյալներ» և «Սասնա Ծռեր» Մանե Թանդիլյանը դեռ գրանցված է «Սինոփսիս Արմենիա»-ում և 500.000 աշխատավարձ է ստանումԱրմինկան խոսեցՆիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետըՎահե Գրիգորյանը՝ փաստաբանների ցանկալի թեկնածուՄուտքի արգելք չունեցող «Դժոխքի ձորը» ցանկապատել են. ահազանգ (լուսանկարներ)1 միլիոն 600 հազար վարկ ունեմ, ո՞վ ա փակելու. Շմայս (տեսանյութ)ԿԳ նախարարը 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է համարումՊՆ պատվիրակությունը կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսինՀՀ նախագահ և վարչապետը կայցելեն հարևան ՎրաստանՆիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահինԷրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ասում եք՝ հեղափոխությու՞ն» Իլոն Մասքը ցուցադրել է Dragon-ի օդաչուավոր տարբերակը Ամեն ինչ, միայն՝ ոչ արտահերթ ընտրությունԼեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տունԴուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն ԱզնավուրինԶանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՆորանշանակ պատգամավորը խուսափում է սեփական կարծիքն արտահայտել«Ոսկին՝ ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է ԱզնավուրինՎահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան Նահապետ Գևորգյանն ԱԱԾ-ից չի վախենումՀրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա երեք մասնակից Արայիկ Հարությունյանը նոր տեղակալներ ունիՄուշեղ Ղազարյանն ազատվեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնիցՆախիջևանի հատվածում իրականացվում են աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել զոհերիԴավիթ Սանասարյանը չի խախտել իր խոստումըԿադրային ջարդ ՊԵԿ-ումՆախագահը Ոստիկանության պետի տեղակալ է նշանակելՃանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան ԲալայանՄիհրան Պողոսյանը չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուցԹող ԱԱԾ-ն հրապարակի էդ անունները, ավելի լավ. Սեյրան Սարոյան (տեսանյութ)1-16 թեժ գծով զինվորները կարող են ահազանգել զորամասում կատարվող ապօրինությունների մասինԱվտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավորCNN-ը հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին (տեսանյութ) Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար
Ամենադիտված