00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից

Մի՞թե սա է մակարդակը... (տեսանյութեր)

Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Ավագանու նիստերը, ինչպես միշտ, անցնում են անչափ  «կոնստրուկտիվ»՝ լեզվակռիվների և քաղաքական բանավեճի իսպառ բացակայության մթնոլորտում. Այս նիստը նույնպես բացառություն չէր: Տեղի ունեցավ լեզվակռիվ ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանի և «Ելք» խմբակցության անդամների միջև: Քննարկման ժամանակ Սահակյանը սկսեց Անահիտ Բախշյանին դիմել «պարոն Բախշյան», «Անո» անուններով: Սա առաջացրեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի վրդովմունքը: Նա հորդորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կարգի հրավիրել ՀՀԿ ավագանուն: Տարոն Մարգարյանը պահանջեց բոլորից լռել և չխանգարել նիստի ընթացքը։ Բայց, կարծես թե Սահակյանի համար քաղաքապետի խոսքը զգաստանալու առիթ չհանդիսացավ. Սահակյանը շարունակեց այժմ էլ  «արա, էյ»-ով դիմել Ալեն Սիմոնյանին։ Փաստորոն, ավագանու ՀՀԿ-ական անդամը չունի այն կուլտուրան, որը պահանջում է հարգել իր դիմաց կանգնած կնոջը և թեև ընդդիմադիր, բայց գործընկերոջը, այն կուլտուրան, որն, ի տարբերության իրեն՝ ուներ Ալեն Սիմոնյանը: Կրքերը չհանդարտվեցին նաև նիստից հետո, կարծես եղած միջադեպը բավարար չէր ավագանու հեղինակությունը սասանելու համար: Արդեն միջանցքում իրար հետ հարաբերություններ պարզելով էլ աչքի ընկավ «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ով պատրաստվում էր «առանց օֆ անելու երկու մատով խեղդել» ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանին: Թերևս, Անի Խաչատրյանը մի փոքր աղավաղված պատկերացում ունի քաղաքականության մեջ կանանց դերի և պատգամի մասին՝ ասում են կանայք շատ ավելի խաղաղասեր են, ասել է թե՝  երկու մատով խեղդելիս գոնե օֆ կանեն...

Այնպիսի տպավորություն է, որ ավագանու անդամները հաճախ մոռանում են որտեղ են գտնվում և ինչպիսի գործառույթներ է դրված իրենց ուսերին: Երևանցիներն ավագանի են ընտրել քաղաքի առջև ծառացած խնդիրների լուծումները ստանալու նպատակով և հույսով, իսկ արդյունքում ականատես են լինում էժանագին շոու- ներկայացումների և ավագանու նիստերը շուկայի հետ շփոթած ավագանու անդամների լեզվակռիվներին: Սա կարևորագույն քաղաքական հարթակ է, որտեղ քաղաքական ուժերը պետք է իրագործեն իրենց քաղաքական պոտենցիալի եթե ոչ ամբողջ, ապա առնվազն՝ զգալի մասը, հենց այստեղ նրանք պետք է ցույց տան ինչի են ունակ, սակայն այդ հարթակի մակարդակն այնքան ցածր է, ի սկզբանե այնքան ցածր նշաձող է դրվել այս կառույցի գործունեության հիմքում, որ անգամ միջանձնային հարաբերություններում չեն գործում հանրության կողմից ընդունված նորմերը՝ մեծ ու փոքր, կին, տղամարդ չեն ճանաչում...Մի՞թե սա է մակարդակը...

 

Ստելլա Խաչատրյան

 

դիտվել է 2696 անգամ
Լրահոս
22 Մայ
«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից«Հրապարակ»․ Սակագների իջեցում սպասվո՞ւմ է«Հրապարակ»․ Նոր սկանդալ է հասունանումՀերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում. կենացները քաղցրանում են Երկրպագուները դիմավորել են Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատին (լուսանկարներ)«Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար) Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ՀՀԿ-ի հեքիաթներին չհավատաք, գնացեք ու դիմում գրեք. ԿԳ նախարարը դիմում է ուսուցիչներին (տեսանյութ)Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա Ինչպես է ԱԻՆ աշխատակիցը կանխում աղջկա ինքնասպանության փորձը. բացառիկ տեսանյութՀայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել Անչափահաս որդին երկու ծանոթների հետ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել հորից. հարուցվել է քրեական գործ Ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել գողության համար Կիևի իրավապահների կողմից հետախուզվող անձը Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ Սկանդալ Դիանա Գրիգորյանի՝ «Նռան հատիկ» սերիալում. Ռոզա Ֆիլբերգը կլքի սերիալը ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 և խարդախության 15 դեպք Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը Պարոն Սարգսյան, սովորեք լռելԳավառի սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը. ֆոտոշարք Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի դրան. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը երդվեց (տեսանյութ)Փաշինյանը ուրախ լուր ունի վարորդների համարՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ Սփյուռքի նախարարը հայրենադարձության խթանման գործոն է համարում ինտեգրման ռազմավարության մշակումը Բոլոր մարզպետները կփոխվեն. Նիկոլ ՓաշինյանՀՀ քննչական կոմիտեն որոնում է այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձին Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ Արմեն Սարգսյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակել Հայատյացությունն Ադրբեջանում վտանգավոր աստիճանի է հասել Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները Մեսսին 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» «Ամերիկահայերի 7%-ը պահանջում է՝ ուստա Նիկոլ». Շպռոտ (տեսանյութ) «Տեսախցիկների և արագաչափերի մասին մի քանի բան գրեմ, չնայած՝ հա էլ գրել էի». Սամվել Մարտիրոսյան
Ամենադիտված