ՀՀ ՄԻՊ աշխատակազմի շնորհիվ նախատեսված թոշակից Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողի համար նշանակվել է բժշկական նոր փորձաքննություն
ԲլոգոսֆերաԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ապրիլյան պատերազմի մասնակից, բազմաբեկորային վիրավորում ստացած և վիրավորման պատճառով զորացրված քաղաքացին ինչ-ինչ պատճառներով զրկվել էր զինծառայության ընթացքում ստացած վիավորման համար նախատեսված թոշակից: Նա դիմել էր ինձ, որպեսզի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնեմ իր գործը:
Այսպիսով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ վիրավորված և հետագա զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված և զորացրված զինծառայողի համար նշանակվել է բժշկական նոր փորձաքննություն՝ թոշակավորելու և թոշակի կարգը որոշելու համար: Բազմաբեկորային վիրավորում ստացած զինծառայողը մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը կարող է իրեն հարմար օրը ներկայանալ համապատասխան բուժհաստատություն, հետազոտվել և գործերը ներկայացնել համապատասխան հանձնաժողովին: