00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Forbes-ը Լարի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքըՊաշտոնապես 900 ադրբեջանցի անդամագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանըՆալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. քննարկել են նախագահների հանդիպման հարցըԱրքայազն Ջորջին ուզում են հեռացնել տալ դպրոցից. ինչից են բողոքում մյուս երեխաների ծնողներըԼուիզա Ներսիսյանը՝ ամուսնու և դստեր հետ (լուսանկար)Բարի գալուստ և «սև ցուցակներ». ռուս բլոգերը կիսվել է Արցախ այցելության տպավորություններովՏեսահոլովակի պրեմիերա. Մհեր` «Ազատ, Անկախ, Արցախ»Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Երևանում կայացավ «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգը

«ՀԺ». Ինչո՞ւ է նյարդային ՀՀ-ում ՌԴ դեսպանը, մի՞թե չի հավատում Շարմազանովին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ Հայատանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայ լրագրողների հարցերին պատասխանելիս հունից դուրս է եկել. «Դուք այլ թեմաներ չունե՞ք, ինչքա՞ն կարելի է դրա մասին խոսել, այդտեղ ամեն ինչ հասկանալի է, Ռուսաստանի ղեկավարությունն այդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել է »,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը, պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին:

Դիվանագետները եւ մասնավորապես դեսպանները ցանկացած պարագայում հավասարակշռությունը պահպանելու նախանձելի հատկություն ունեն: Որպես կանոն՝ նրանց դժվար է հունից հանել, որովհետեւ ամենաբարդ ու անցանկալի հարցին էլ նրանք կարողանում են դրա հետ որեւէ առնչություն չունեցող պատասխան հորինել: Ասենք, հարցը վերաբերում է տանձին, իսկ իրենք լուրջ դեմքով խոսում են խնձորի մասին:

Այս անգամ Իվան Վոլինկինը չի կարողացել դասական այդ հնարքը կիրառել եւ դեսպանին ոչ բնորոշ գրգռվածություն է դրսեւորել:

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հին սերնդից է եւ փորձված դիվանագետ, ուստի պետք է լուրջ պատճառներ ունենար բռնկման համար:

Պատճառներից մեկը հենց հարցի համատեքստն է եղել: Բանն այն է, որ լրագրողները նրան հարց են ուղղել, թե որքանով է տրամաբանական, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միենույն ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արեւմուտքին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։

Պաշտոնական Երեւանը Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքը համարում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կնճիռը: Այս մասին բազմիցս է խոսվել ամենաբարձր մակարդակով, իսկ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն անգամ դեմ առ դեմ բացատրություն էր պահանջում ռուսական կողմից: Եվ այնուամենայնիվ, զենքի մատակարարումը անխափան շարունակվում է: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի հայտնի մեղադրանքը Ուկրաինային զենք վաճառելու հետ կապված՝ լուրջ խաղաքարտ է դարձել Հայաստանի ձեռքին: Առաջին հերթին հենց այս հանգամանքն է դեսպանին հունից հանել, որովհետեւ իրականում այդ փաստարկին հակադարձելու ոչինչ չկա:

Մյուս կողմից, Երեւանում կրկին գլուխ են բարձրացրել հակառուսական տրամադրություները, իսկ ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախաձեռնությունը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին, առաջին հերթին համարվում է հարված՝ ուղղված ՌԴ-ին:

Դեսպանն, ընդ որում, այս թեմայով հարցին շատ ավելի ինքնավստահ է պատասխանել. «Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, ուրիշ հարց է, թե որքանով է դա պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ հեռանկարին, որովհետեւ նրանք տեսնում են ԵՏՄ-ի կազմում գտնվելու ակնհայտ առավելությունները»։

Վոլինկինն, իհարկե, չի կարող տեղյակ չլինել, որ արդեն տեւական ժամանակ է, ՀՀԿ-ականները փորձում են հանրությանը ներկայացնել ԵՏՄ-ում գտնվելու ակնհայտ առավելությունները, սակայն առայժմ համոզիչ ցուցանիշներ չեն կարողանում բերել:

Գուցե նաեւ դա է ընդհանուր լարվածության պատճառը, որովհետեւ մի կողմից հանրության, քաղաքական, մտավորական էլիտայի մեջ Ռուսաստանի հանդեպ արդարացված դժգոհություն կա Ադրբեջանին զենքի վաճառքի պատճառով, մյուս կողմից փաստարկները, թե ինչ է շահում ՀՀ-ն ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունից, էապես կաղում են: Այդ դեպքում, բնականաբար, մեծ է վտանգը, որ Հայաստանում «Ելքի» նախաձեռնությունը թափ կհավաքի սրանից բխող հետեւանքներով:

Տարօրինակն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում՝ ապացուցելու համար, որ իրենց չեն կիսում ընդդիմության մոտեցումները եւ ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին այլընտրանք չեն տեսնում: Էդուարդ Շարմազանովը արդեն երկու շաբաթ այս թեմայով հարցազրույցներ է տալիս, իսկ այսօր անգամ ամբիոնից իր հայտարարությունը նվիրել է սրան:

Զուգահեռաբար իշխանությունը հոգ է տանում, որ հակառուսական տրամադրությունները հնարավորինս քողարկվեն եւ ջրի երես դուրս չգան: Դրա համար նույնիսկ դիմում են աբսուրդ քայլերի, ինչպես Թումանյանի տուն-թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության արգելքն է:  Ցուցադրությունը նվիրված է Ստալինյան ռեպրեսիաների 100-րդ տարելիցին, իսկ իշխանության ներկայացուցիչները դրա մեջ հակառուսական քաղաքական էլեմենտ են տեսել:

Նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ն թույլ չի տալիս քննարկում ծավալել Երեւանի որոշ փողոցներ վերանվանելու՝ ավագանու «Ելք» խմբակցության առաջարկի շուրջ: Այստեղ նույնպես հակառուսական էլեմենտ է նշմարում, հատկապես որ ՌԴ քաղաքական շրջանակներից չհապաղեցին իրենց վրդովմունքը հայտնել այդ գաղափարի նկատմամբ:

Թվում է, շուտով երեւանյան բիսեդկաներում զրույցների ժամանակ ՌԴ-ի դեմ որեւէ խոսք ասելու արգելք կսահմանվի:

Եվ այս իրավիճակում առնվազն տարակուսելի է, թե ինչու է նյարդայնացած Իվան Վոլինկինը: Միթե ռուս բարեկամները չեն հավատում իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ Հայաստանը ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ին այլընտանք չունի, չի ունեցել եւ տեսանելի ապագայում չի ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1241 անգամ

Լրահոս
24 Սեպ
Forbes-ը Լարի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքըՊաշտոնապես 900 ադրբեջանցի անդամագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանըՆալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. քննարկել են նախագահների հանդիպման հարցըԱրքայազն Ջորջին ուզում են հեռացնել տալ դպրոցից. ինչից են բողոքում մյուս երեխաների ծնողներըԼուիզա Ներսիսյանը՝ ամուսնու և դստեր հետ (լուսանկար)Բարի գալուստ և «սև ցուցակներ». ռուս բլոգերը կիսվել է Արցախ այցելության տպավորություններովՏեսահոլովակի պրեմիերա. Մհեր` «Ազատ, Անկախ, Արցախ»Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Երևանում կայացավ «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգըԼավ տղերքին 5 000, մնացածին՝ 10 0000. գյումրեցի ավտոարհեստավորի գնացուցակը (լուսանկար)Երևան քաղաքի Տիգրան Մեծի-Խորենացու Քոչարի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՀղի հայուհին հուզել է ռուսական «Ձայն»-ի ժյուրիին (տեսանյութ)Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը վերադարձել են ԲաքվիցՆորաշեն համայնքի ղեկավարի և նրա վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար 2 անձի մեղադրանք է առաջադրվելԴանի Սեբալյոսի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալ»-ինԲանակն ասաց իր խոսքը...Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հովհաննիսյան և Հակոբ Հակոբյան՝ «Արդյոք ովքեր են»ՀՀ տրանսպորտի նախարարությունն այս տարի կտեղափոխվի նորակառույց շենք Ի՞նչ կլինի, եթե Կարեն Կարապետյանն առճակատման գնա Սերժ Սարգսյանի հետԵվրոպացի օմբուդսմանները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովինՀՀ քննչական կոմիտեն Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրել«Միասին». հայ կոմպոզիտորների երգերը կատարել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն ու հայ արտիստները «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Սաութհեփթոն»-ինՀունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունումԿԺԴՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել. այն կարող է պայթյունի հետևանք լինելԼոս Անջելեսում ՃՏՊ հետևանքով հայ ոստիկան է մահացելՀայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվելՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ ԿոբզոնինԼևոն Արոնյանը եզրափակչի առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքի Թրամփը խոստացել է Կիմ Չեն Ինի հարցերը լուծելՄեքսիկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելNASA-ն 2018 թվականին Արեգակի ուսումնասիրման համար զոնդ կարձակիԽուլիգանության և բռնություն գործադրելու փաստերով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթՋակարտայում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվելՊատվավոր կոչում և անվանական լսարան. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է (լուսանկարներ, տեսանյութ)«Արարատի ստվերի տակ». El País-ի հոդվածը Հայաստանի մասինԹուրք գործիչները՝ ԱրցախումՀայ երիտասարդը Россия 1-ի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (տեսանյութ)Օռնելա Մուտին ու Դոն Պիպոն ինքնամոռաց պարում են (տեսանյութ)ԱՄՆ-ն չի հրաժարվում ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցությունից Սիրիայի ԱԳ նախարարը Նալբանդյանին է ներկայացրել ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարըԱդրբեջանական զինուժը կիրառել է նռնականետերԴոնեցկի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցելՀետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է ՀայաստանԹուրքիան պետք է 170.5 մլրդ դոլար արտաքին պարտք վճարիԿաշառք՝ Մետրոպոլիտենում աշխատանքի ընդունվելու համարՏուժածներն անտարբերության են մատնված․․․Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանըՍաակաշվիլին մեղավոր ճանաչվեց
Ամենադիտված
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըՍրբիչով փաթաթված աղջիկների սեքսուալ լուսանկարներՄիհրան Հարությունյանը կնոջը գերշքեղ մեքենա է նվիրել (լուսանկար)Ո՞ւմ էր ուղղված Խաչատուր Սուքիասյանի մեսիջը...«Ես բիզմես ունեմ». ինչպես են ծաղրում Սամվել Ալեքսանյանին (տեսանյութ)
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըՍրբիչով փաթաթված աղջիկների սեքսուալ լուսանկարներ
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըՍրբիչով փաթաթված աղջիկների սեքսուալ լուսանկարներ