«Ժողովուրդ». Տրանսպորտի ուղեվարձը կբարձրացնեն՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը: Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում քաղաքապետարանը ձեւափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից:
Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթեւեկեն, այլ նստեն մի երթուղային եւ իջնեն իրենց ցանկացած կանգառը:
Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում