«Ժամանակ». Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն հայտնի է. Աբրահամյանները չեն մասնակցի
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից: ՀՀԿ-ի այս ընտրությունը ամենավառ ապացույցն է այն բանի, որ Աբրահամյանները որոշում են կայացրել առհասարակ չմասնակցել ընտրություններին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Աբրահամյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: