«Ժամանակ». ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք հնարավոր կոալիցիան սարսափեցրել է ՀՅԴ-ին
Armenian Press«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք 2018-ի հնարավոր կոալիցիան սարսափեցրել է ՀՅԴ-ականներին, նրանք նույնիսկ կուլիսային խոսակցություններում նեղսրտել են, թե Ծառուկյան-Սերժ Սարգսյան կոալիցիայի դեպքում հնարավոր է՝ իրենք այլևս մաս չկազմեն նոր կոալիցիային:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ «Հայանտառի» նոր տնօրեն ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը ՊՈԱԿ-ը դաշնակցականներով է լցնում: Նրանք նույնիսկ կես կատակ նշում են, որ փորձում են ՊՈԱԿ-ներում տեղավորվել, քանի որ հայտնի չէ՝ 2018-ին կլինե՞ն կոալիցիայում, թե՞ ոչ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: